Կապանում էին տարբեր միջազգային մրցույթների դափնեկիրներ Անդրեյ Կուրբետին,Արթուր Գրիգորյանը, Վարդան Գյոդակյանը և Ռոման Նամալյանը

Spread the love

Կապանում էին տարբեր միջազգային մրցույթների դափնեկիրներ Անդրեյ Կուրբետին,Արթուր Գրիգորյանը,  Վարդան Գյոդակյանը և  Ռոման ՆամալյանըԿապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում դասական երաժշտության համերգը նվիրված է արվեստի պետական քոլեջի 50 ամյակին։ Բեմում միջազգային մրցույթների դափնեկիր Անդրեյ Կուրբետին է։ Պատանի վիրտուոզ դաշնակահարի ստեղների առաջին հնչյուններից հանդիսատեսը հմայված էր։
Տոնական համերգի գլխավոր հանդիսատեսները կրթօջախի անձնակազմն էր ուսանողները և իհարկե քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։ Կապանցի արվսետասերներ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կարող են վայելել բարձրաճաշակ երաժշտություն։ Սա միակ համերգը չէ: Քոլեջի հոբելյանական տարեդարձի առթիվ մարզկենտրոնը կհյուընկալի տարբեր երաժիշտ-կատարողների։
Կապանում էին տարբեր միջազգային մրցույթների դափնեկիրներ Անդրեյ Կուրբետին,Արթուր Գրիգորյանը,  Վարդան Գյոդակյանը և  Ռոման Նամալյանը
Անդրեյ Կուրբետի հետ Կապան էին ժամանալ նաև Արթուր Գրիգորյանը, Վարդան Գյոդակյանը, Ռոման Նամալյանը՝ բոլորն էլ ՀՀ և ԼՂՀ-ի երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման ծրագրի մասնակիցներ են։ Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բաբախանյանն է խմբի ղեկավարը։
Հանրապետության շնորհաշատ երեխաներին մեկ գաղափարի ու մեկ հարկի տակ համախմբելու նպատակով մշակույթի նախարարությունը 2013 թվականին է սկսել իրականացնել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման ծրագիրը։ Այժմ այստեղ ընդգրկված են 15 երեխաներ՝ երեք մասնագիտությունների գծով ՝ դաշնամուր, ջութակ և թավջութակ։
Կապանում էին տարբեր միջազգային մրցույթների դափնեկիրներ Անդրեյ Կուրբետին,Արթուր Գրիգորյանը,  Վարդան Գյոդակյանը և  Ռոման Նամալյանը
Արմեն Բաբախանյանը շեշտում է հետևողական աշխատանքը պատանի երաժիշտների հետ, որը հենց ծրագիրի արդյունքում է կատարվում։ Նրանց հետ հանրապետության լավագույն մասնագետներ են պարապում, իսկ ծրագրում հայտնվելու հնարավորությունը ամեն տարի անցկացվող ունկնդրումներ են , որին կարող են մասնակցել երեխաները։
Կապանում էին տարբեր միջազգային մրցույթների դափնեկիրներ Անդրեյ Կուրբետին,Արթուր Գրիգորյանը,  Վարդան Գյոդակյանը և  Ռոման Նամալյանը
Ռոման Նամալյանը կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող է։ Ծննունդով գավառցի երաժիշտը 2 փուլ է հաղթահարել ծրագրում ընդգրկվելու համար ։ Հիշում է՝ այդ տարի Հայաստանից ու Ղարաբաղից 600 հայտ էր ներկայացվել։
Ծրագրի հաջողությունը երեխաների միջազգային մրցույթներից դափնիներով վերադառնալն է։ Երկամյա գործունեւության ընթացքում գրեթե բոլորը հասցրել են մի շարք մրցույթների մասնակցել՝ բարձր պահել Հայաստանի պատիվը։ Այժմ էլ պատանի երաժիշտների համար բեղուն շրջան է ։ Նախապատրաստվում են մի շարք մրցույթների։