ԶՊՄԿ-ի ճաշարանը շահագործման հանձնվեց

Spread the love

ԶՊՄԿ-ի ճաշարանը շահագործման հանձնվեց

«ԶՊՄԿ» ՓԲԸ վարչական ճաշարանի նորոգման աշխատանքները ավարտվել են : Ձեռնարկության վարչական տնօրենը և ճաշարանի վարիչը ազդարարեցին կառույցի գործունեության սկիզբը:
«Շինարարական աշխատանքները սկսվել են 2014թ-ի օգոստոսից ավարտվել 2015-ին: Սնունդը մեկանգամյա է, 6 կերակրատեսակ է լինելու, նախատեսված է ընդմիջման ժամերին»:

Ներս հրավիրող անուշաբույր կերակրատեսակները հուշում էին,որ խոհարարները ջանք ու եռանդ չեն խնայել : ԶՊՄԿ –ի ղեկավարները՝գլխավոր տնօրենը, վարչական տնօրենը, գլխավոր տնօրենի առաջին տեղակալը և խորհրդի անդամը տեղում շնորհավորելուց հետո առաջին համտեսն են անում : Հյուրերի կազմում են նաև Ամերիա բանկի ներկայացուցիչները:

ԶՊՄԿ-ի ճաշարանը շահագործման հանձնվեց

116 հոգու համար նախատեսված ճաշարան աշխատակիցները մուտք կգործեն պլաստիկ քարտերով: Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում նրանք կերակուրներից անվճար կօգտվեն: Իսկ հետո արդեն ձեռնարկությունը իր վրա կվերցնի կերակուրների որոշակի չափաբաժնի ծախսերը:
Վարչական տնօրեն Վահե Հակոբյանը կարևորելով որակյալ սննդի ապահովումը ընգծեց,որ ամեն ինչ արվում է ձեռնարկության աշխատակիցների համար: Ամենաբարձր արժեքը մարդկային ռեսուրնս է՝բանվորը: Տաք ուտեստներից կօգտվեն բոլորը:

Թե սպասքը և թե սարքավորումները ներկրվել են Իտալիայից: Գործում է օդափոխության համակարգը,ինչը ևս շատ կարևոր է: Իսկ
Ռուսաստանի դաշնությունում աշխատանքային փորձ ձեռք բերած խոհարարներ պատրաստ են ձեռնարկության անձնակազմին զարմացնել տիկին Ժանետտայի բաղադրատոմսով պատրաստված աղցանների հարուստ ընտրանիով:
Իսկ Ռիտա Ալթունյանի կապույտ գլխաշորը հուշում է,որ նա է իր վրա վերցրել ավագ խոհարարի պարտականությունները: Ասում է նորագույն սարքավորումները հեշտացնում են խոհարարի աշխատանքը,իսկ համի գաղտնիքը մեկն է:»Պետք է հոգի դնել»,-ասում է:

Շուտով Ճաշարանի տարածքում կգործի նաև հացաթխամն արտադրամասը: Այնտեղ աշխատանքները ավարտական փուլում են:
Հերմինե Միքայելյան