Քննաշրջանը բացված է

Spread the love

Քննաշրջանը բացված էՏարվա այս ժամանակահատվածում Կապանի համար 9 ավագ դպրոցի բակում նկատվող իրարանցում հարակից շենքերի բնակիչներին իմաց է տալիս. միասնական ավարտական քննություններ սկսվել են ։ Դռան ամեն բացվելու հետ էլ աղմուկը ավելի է ուժեղանում. շփոթված ու անհանգիստ դիմորդներին մոտենում են սպասողական վիճակում գտնվող ծնողները, հարազատները և իրար ընդհատելով հարցուփորձ անում ։

Քննաշրջանը բացված է
Վերջին զանգից հետո քննական շրջանը աշակերտերի շատերի խոսքով փորձության նման մի բան է։ 2 տարվա պարապմունքների արդյունքն են ի ցույց դնում ։Միասնական քննությունների առաջին օրը քննական կենտրոնում բարձր տրամադրությունն էր գերիշխում։ Գրեթե բոլորը դուրս էին գալիս ուրախ դեմքով ու ժպիտով։

Քննաշրջանը բացված է
Աշակերտների խոսքով թեստերը դյուրին էին ։ Քննությունն էլ անցել է անաղմուկ և առանց տեխնիկական խնդիրների ու միջադեպերի։ Մարիաննան վերջին դիմորդներից մեկն էր, որ լքեց քննասենյակը։ Ասում է ՝ հասցրել է 8 անգամ ստուգել գրավորը, սակայն ոչինչ չի փոխել։
Երեխաներին սպասող ծնողները շատ անհանգիստ էին։Մեծ հույսեր են կապում յուրաքանչյուրի հետ։Կարելի է ասել երեխաների հետ միասին քննություն են հանձնում։

Քննաշրջանը բացված է
Քննության կազմակերպական հարցերը ընթացել են առանց խոչընդոտների, դիմորդները ,օպերատորները ժամանակին ներկայացել էին: Քննական կենտրոնի ղեկավարը դիմորդների պատրաստվածությունից գոհ էր:Համենայն դեպս՝ ըստ Արամ Ծատուրյանի անպատրաստ երեխաներ չկային:Բոլորն էլ աշխատում էին:
3 ժամ տևած քննության ավարտին քննական կենտրոնի բակը կամաց-կամաց դատարկվեց,իսկ վերջին գնացողները աշակերտներին պարապող ուսուցիչներն էին ։