11 նորածիններ իրենց առաջին նվերները ստացան

Spread the love

11 նորածիններ իրենց առաջին նվերները ստացանԱլեքսը, Տիգրանը, Նարեկը ,Անդրեյը Կապանի բժշկական կենտրոնի ծննդատան նորեկ բնակիչներն են։ Այս փոքրիկները մայիս ամսվա վերջին 3 օրերին են լույս աշխարհ եկել և երջանկությամբ լցրել իրենց ընտանիքները։ Նորաթուխ մայրիկներին հպարտության զգացումն է պատել արու զավակ են ունեցել՝ կնշանակի ապագա զինվորներ են մեծացնելու։
11 նորածիններ իրենց առաջին նվերները ստացան

Ալեքսը ընտանիքի առաջնեկն է , իսկ Նարեկին տանը 3 ամյա քույրիկ ՝Նարեն է սպասում։ Մայրիկի խոսքով 2 զավակներին էլ հասցնեն իրենց նպատակներին ամենակարևոր առաքելությունն է ծնողի համար։ Տղա թե աղջիկ կծնվեր կարևոր չէր , միայն թե առողջ բալիկ լինի։
11 նորածիններ իրենց առաջին նվերները ստացան
Հունիսի մեկի օրվա տերերը ,իհարկե, երեխաներն են։ Այս նորածինները իրենց առաջին նվերները երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ստացան մարզպետի և ՀՀԿ-ի կողմից։
11 փոքրիկների բաժին հասան նվերները՝ 8 տղաների և 3 աղջիկների։ Հյուրերը մայրիկներին և նորածիններին առաջին հերթին առողջություն մաղթեցին։ Երեխաներն են մեր կյանքի իմաստը և հանուն երեխաների են ծնողները չարչարվում։Տոնի առթիվ Սուրիկ Խաչատրյանի կողմից նաև մարզի 8 երկկողմանի ծնողազուրկ երեխաները դրամական օգնություն ստացան։