Ի՞նչ են նախընտրում կապանցի երեխաները՝բակում խաղալ,թե համակարգչի առջև նստել

Spread the love
Ի՞նչ են նախընտրում կապանցի երեխաները՝բակում խաղալ,թե համակարգչի առջև նստել

Ասում են՝ հաջողակ երեխա մեծացնելու գործում կարևոր է փոքրիկի մեջ զարգացնել նաև ստեղծագործական կարողություններ, այդ թվում՝ նկարչություն: Ինքնաարտահայտման լավագույն ձևերից մեկի ՝կավճանկարչությամբ մեկնարկեցին տարվա ամենապայծառ տոնին նվիրված միջոցառումները Կապանում: Գույնզգույն կավիճներ ստանալուց հետո մանկական զբոսայգու ասֆալտը րոպեների ընթացքում վերածվեց խճանկարի:

Ամառը պատերկացնել առանց բակում լսվող մանկական խինդ ու ծիծաղի անսովոր է: Մարդկանց մի մասի խոսքով գնալով բակերը դատարկվում են: Շատ ծնողների կարծիքով էլ պատճառը առօրյայի անբաժանելի մաս կազմող համակարգչային խաղերն են: Պահանջվում են մեծ ջանք ու համբերություն երեխաներին էկրաններից պոկելու համար: Փորձեցինք տեղում պարզել օրվա հերոսներից՝ ինչ խաղեր են առավել շատ նախընտրում:

Նրանց նեծ մասի խոսքով համակարգչային խաղերով հետաքրքրված են,բայց բակ իջնել ու ընկերների հետ խաղալը ավելի են նախընտրում:
Երիտասարդ գեղանկարիչ Նարեկ Մինասյանը , հետևելով փոքրիկների գունեղ պատկերներին , նշեց,որ դրանցում միմիայն անկեղծությունն է գերիշխում:
Կավճանկարի 3 լավագույն հեղինակներին Վորլդ Վիժենի կողմից մրցանակներ հանձնվեցին: Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների ցանկում տեղ էր գտել նաև մանուկ գեղանկարիչների գործերի ցուցադրությունը: Իսկ մեկ այլ հատվածում երևակայում ու արարում էին ապագա ինժեներները: Գետնին դրված մանրակերտի վրա սևով նշված ուղղությունները ռոբոտը ճանաչում է: Միայն թե այս անգամ լուսավորությունը խանգարեց ճիշտ կողմնորոշվելուն:

Կապանում գործող ինժեներական խմբակներ հաճախող երեխաներն են: Սեղաններին ցուցադրված են նրանց աշխատանքները:Հետքրքրասերներին բացատրում են՝ինչպես են ցանկալի արդյունքի հասել: «Աղվես» և «Կրիա» ծրագրավորման գործիքներին քաջածանոթ է նաև Դիաննա Հովհաննիսյանը: Իր իսկ պատրաստած մուլֆիլմի մասին պատմեց տեղում:
«Նաիրի» համընկերությունը Վորլդ Վիժենի հետ համատեղ Կապանում և Գորիսում ստեղծել է լաբորատորիաներ: Համար 9 ավագ դպրոցում գործող խմբակների երեխաները հնարավորություն են ստացել 3D եռաչափ տպիչի , ծրագրավորման գործիքների, շաղափային հաստոցի, ռոբոտաշինական հավաքածուի օգնությամբ ստեղծել սեփական գլուխգործոցը: «Բացահայտել ինքդ քեզ ու հասկանոլ,որ դու կարող ես»,-պարզաբանում են կազմակերպիչները:
Երեխաների իրավուքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումները սրանով չավարտվեցին: Փոքրիկ հադիսատեսը հնարավորություն ստացավ ևս մեկ անգամ վայելելու «Սասունցի Դավիթ» տիկնիկային ներկայացումը: Իսկ մանկական կատարումները ,ֆլեշմոբը , անվճար կարուսելներն ու պաղպաղակը օրվա անբաժան մասն էին կազմում:

Հերմինե Միքայելյան