Վաղ շրջանում հայտնաբերեք ոչ վարակիչ հիվանդություններն ու կանխարգելեք

Spread the love

Վաղ շրջանում հայտնաբերեք ոչ վարակիչ հիվանդություններն ու կանխարգելեք

Վերջին 20 տարվա ընթացքում ավելացել է ոչ վարակիչ հիվանդություններով տառապող մարդկանց թիվը։ Հաշվի առնելով այդ հանագամանքը Առողջապահության նախարարությունը և համաշխարհային բանկը նախաձեռնել են Սկրկնինգային հետազոտությունների ծրագիրը։ Հունվարից սկսած հանրապետության տարբեր մարզերում իրականացվում են քննարկումներ, սեմինարներ։ Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները այցելեցին նաև Կապան։

Վաղ շրջանում հայտնաբերեք ոչ վարակիչ հիվանդություններն ու կանխարգելեք

Կազմակերպիչները հույս ունեն հասարակության շրջանում բարձացնել իրազեկվածության մակարդակը և վաղ շրջանում հայտնաբերել ոչ վարակիչ հիվանդություններն ու կանխարգելել։ Ինչպես առողջապահության տեղեկատվական, վերլուծական կենտրոնի տնօրենն է ասում նախքան ծրագրի մեկնարկը առաջնային օղակի բուժաշխատողների համար մշակվեցին ուղեցույցներ, կազմակերպվեցին վերապատրաստման դասընթացներ։ Մնում է բնակչությանը իրեզեկել, տեղեկացնել իրավունքների մասին։

Վաղ շրջանում հայտնաբերեք ոչ վարակիչ հիվանդություններն ու կանխարգելեք

Մասնագետները քննարկան ընթացքում ներկայացրին ոչ վարակիչ հիվանդություների միջազգային ու մարզային տվյալները, դրանց զարգացումը պայմանավորող 4 գործոնները, նշելով որ այս հիվանդություններից մահացության բեռը կազմում է 80 տոկոս և ունի աճի միտում։
Նախաձեռնողները կոչ արեցին փոխել վերաբերմունքը սեփական առողջության նկատմամբ, չզլանալ, հետազոտվել և հետևել առողջ ապրելակերպին։