Կայացավ երիտասարդ դաշնակահարուհի Լիաննա Ստեփանյանի մենահամերգը՝ նվիրված սյունեցի որբախնամ Վարսենիկ Մելիք-Ստեփանյանին

Spread the love

Կայացավ երիտասարդ դաշնակահարուհի Լիաննա Ստեփանյանի մենահամերգը՝ նվիրված սյունեցի որբախնամ Վարսենիկ Մելիք-ՍտեփանյանինԵրիտասարդ դաշնակահարուհի Լիաննա Ստեփանյանը կապանցի հանդիսատեսին ներկայացավ նոր համերգային ծրագրով։ Այս համերգին դաշնակահարուհին առավել հուզումով ու սրտի տրոփյունով էր պատրաստվել, քանի որ այն նվիրել էր սյունեցի որբախնամ Վարսենիկ Մելիք-Ստեփանյանի հիշատակին։ Հուզմունքի պատճառը միայն ազգակցական կապը չէ, Լիաննա Ստեփանյանը պատմում է, որ փոքր հասակից մշտապես իր աչքի առաջ է ունեցել բարեսիրտ կնոջ կերպարը, ով Սանկտ Պետերբուրգում թողնելով իր բարեկեցիկ կյանքը՝ Երևանի որբերի հիվանդանոցում խնամել է Եղեռնից փրկված փոքրիկներին, վարակվել տիֆով և մահացել։

Կայացավ երիտասարդ դաշնակահարուհի Լիաննա Ստեփանյանի մենահամերգը՝ նվիրված սյունեցի որբախնամ Վարսենիկ Մելիք-Ստեփանյանին«Ինձ համար այս համերգային ծրագիրն ավելի խորհրդանշական է, քանի որ մանոկւց դեռևս պապիկիցս ու հայրիկիցս լսում էի պատմություններ և Սմբատ Բեկի և Վարսենիկ Մելիք-Ստեփանյանի մասին։ Տարիների հետ ավելի հասունանալով,միգուցե ճիշտ եմ փորձել հասկանալ նրա սխրագործ, բարի և ազնիվ կերպարը։ Ուրախ և հպարտ եմ, որ նրա ազգակիցն եմ և այսօր իմ կատարումներով կփորձեմ դարի խորքից մեզ մոտեցնել նրա բարի կերպարը»,-ասում է դաշնակահարուհին։

Հայկական , ռուսական և արևմտաեվրոպական հայտնի դասական ստեղծագործություններով Լիաննան ողջունեց իր հանդիսատեսին։ Համերգը սկսվեց Շոպենի բալլադով։

Կայացավ երիտասարդ դաշնակահարուհի Լիաննա Ստեփանյանի մենահամերգը՝ նվիրված սյունեցի որբախնամ Վարսենիկ Մելիք-ՍտեփանյանինԼիաննան սակայն միայն դասական երաժշտությամբ չի բավարարվում,ազատ ժամանակ սիրում է իմպրովիզացիաներ անել, իրեն փորձել տարբեր երաժշտական ժանրերում։ Ահա օրինակ մի հատված նրա բլյուզ կատարումից։

Երիտասարդ դաշնակահարուհին մեծ նվիրումով իր գիտելիքները կիսում է սիրելի աշակերտների հետ և ձգտում տարին գոնե մեկ անգամ ժամանակ տրամադրել սեփական ծրագրերին ու կապանցի երաժշտասերներին ևս մեկ անգամ դաշնամուրային ստեղծագործություններով հիանալու առիթ տալ։