Կապանի կենտրոնական փողոցները բարեկարգվում են

Spread the love

Կապանի կենտրոնական փողոցները բարեկարգվում ենՀաստաբուն ծառերի արմատների ազատության ձգտումը մշտապես փայլել է իր նպատակասլացությամբ, սակայն այդ լավ հատկությունը մարզկենտրոնի մայթերով անցուդարձի համար անհարմարություններ է ստեղծել. ազատատատենչ արմատները խարխլում են մայթերի ծածկասալիկներն ու իրենց ուռած ու կուզ մեջքերը փռում անցորդների ոտքերի տակ։ Կապանի քաղաքապետարանի քառամյա ծրագրի շրջանակներում արդեն 3 տարի է նորոգվում են քաղաքի կենտրոնական փողոցների մայթերը և տնկվում այնպիսի ծառեր, որոնք համեստ կեցվածքով կբավարարվեն միայն հոգնած անցորդներին իրենց ստվերի տակ առնելով։

Կապանի կենտրոնական փողոցները բարեկարգվում ենԱրամ Մանուկյան փողոցի աջափնյա հատվածի մի մասը վաղուց հիացնում է անցորդներին, իսկ այս օրերին նոր տեսք են ստանում նաև Շարմ հանրախանութից մինչև թիվ 9 ավագ դպրոց ընկած հատվածի մայթերը՝ շուրջ 150 գծամետր։

Կապանի կենտրոնական փողոցները բարեկարգվում ենՆախատեսված է աշխատանքներն ավարտել նոյեմբերին։ Ի դեպ, նկարահանող խմբին տեսնելով մոտեցավ Կոմունալ ծառայության աշխատակիցներից մեկը և վրդովմունքով խնդրեց անդրադառնալ նաև որոշ քաղաքացիների անշնորհք պահվածքին։ Կապանի քաղաքապետարանի աշխատակիցների ցանած ծաղիկները որոշ անցորդների հիացնում են, իսկ ոմանց էլ, պարզվում է՝ գայթակղում։ Աշխատակիցը ցույց տվեց, թե ինչպես արմատներով գողանում են ծաղիկները՝ երևի տներում աճեցնելու նպատակով։

Ուզածը ստանալու համար կան ավելի քաղաքակիրթ ճանապարհներ , գուցե անմիջապես քաղաքապետարանի աշխատակիցներից խնդրեիք ծաղիկների սերմերը։ Արդեն ծաղկած բույսը այգուց տեղահան անելը հարիր չէ,-ասում է Կոմունալ ծառայության աշխատակիցը։