Հարավային ջրավազանային կառավարման պլանի քննարկումը մարզկենտրոնում

Spread the love

Հարավային ջրավազանային կառավարման պլանի քննարկումը մարզկենտրոնումՀիմք ընդունելով ՀՀ Կառավարության « Ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությանը համաձայնություն տալու մասին» որոշումը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում նախագիծ է մշակել։ Հարավային ջրավազանային կառավարման պլան կոչվող նախագիծը քննարկվեց մարզկենտրոնում, որին մասնակցում էին Բնապահպանության նախարարության, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության և Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի, ինչպես նաև Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ, ՏԻՄ անդամներ, ջրօգտագործողներ և Հասարակական կազմակերպություններ։ Փորձագետները ներկայացրին նախագծի կառուցվածքն ու մշակման գործընթացը, ինչպես նաև նախագծով սահմանված բնապահպանական նպատակների իրագործման համար առաջարկվող միջոցառումների ծրագիրը։

Հարավային ջրավազանային կառավարման պլանի քննարկումը մարզկենտրոնում«Ծրագրի հիմնական նպատակն է օժանդակել ՀՀ Կառավարությանը ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գործում։ Այդ նպատակով ընտրվել է պիլոտային ջրավազան , որը հարավայինն է և դրա կառավարման համար մշակվում է կառավարման պլան։ Մենք ընտրեցինք 3 գետավազանների կառավարման պլանների իրականացման ուղին և այս 4 տարիների ընթացքում 3 գետի համար՝ Ողջի, Մեղրիգետ և Որոտան, մշակեցինք կառավարման պլաններ»,-ասում է ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի տնօրեն Մագդա Ավետիսյանը։

Ջրավազանի կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները։ Նախագիծը մշակելիս բացահայտվել են տվյալների և գիտելիքների մի շարք բացեր, որոնց լրացման համար ևս կազմակերպիչները միջոցառումներ են ձեռնարկել։ Քննարկումից հետո 10-նօրյա ժամկետում մասնակիցներից առցանց մեկնաբանություններ են ակնկալվում։

Հարավային ջրավազանային կառավարման պլանի քննարկումը մարզկենտրոնումԿառավարման պլանն իր բնույթով առաջինն է Հայաստանում և այն կազմելիս հանրապետությունում առաջին անգամ արբանյակային պատկերներ են ստացել բարձր ճշգրտության ռապիդայի միջոցով, նաև իրականացվել է տեղազննում, որի ընթացքում արբանյակային պատկերները համեմատվել են իրական տեղանքի հետ։ Ծրագիրն արդեն հուլիս-օգոստոս ամիսներին կներկայացվի Կառավարություն։