Ի՞նչ մասնագիտություն են նախընտրում այս տարի շրջանավարտները

Spread the love
Ի՞նչ մասնագիտություն են նախընտրում այս տարի շրջանավարտները

Կապանի թիվ 2 ավագ դպրոցի ավարտական դասարաններից մեկի դասղեկը հրաժեշտի պահին անգամ չի դադարում ուղղորդել աշակերտներին :
«Կամեցող ու խաղաղ եղեք»,-բարեմաղթանքերի կողքին ավելացնում է մանկավարժը : Շնորհավորանքներով ու գրկախառնություններով լի օրվա տոնական մասը ազդարարեց շամպայնի պայթյունը,որին հետևեցին օրվան բնորոշ հուզախառը բարեմաղթանքները :

Իսկ դպրոցի բակում երեխաների ելույթներին անհամբեր սպասում էին ծնողներն ու հարազատները: Նորակառույց թիվ 2 ավագ դպրոցը այս տարի 76 շրջանավարտ ունի:Նախորդ տարվա համեմատ 30-ով պակաս: Տնօրենը, սակայն,համոզված է,որ նոր ուսումնական տարում բացը կլրացվի :

Շենքի կառուցումից հետո սա առաջին հրաժեշտի միջոցառումն է կրթօջախում: Չնայած տեխնիկական խնդիրներին ու ընդհատումներին՝ ավարտողների ոգևորությունը դրանից չպակասեց: Վերջինզանգյան միջոցառումները թիվ 2 ավագ դպրոցում ընթացան աղջիկների հեզաճկուն պարերով ու տղաների ակտիվ մասնակցությամբ:Հենց այս օրեն է,որ յուրաքանչյուր դասարան փորձում է տարբերվել ու աչքի ընկնել յուրահատուկ սցենարով: Աստիճանաբար ոտանավորներն ու բեմականացումները իրենց տեղն են զիջում պարերին: Իրենք՝ շրջանավարտները դա այսպես են բացատորում.» Երևի թե մշակույթը սկսել է զարգանալ,դրա համար ենք պարերը նախընտրում»,-ասում է 12-րդցիներից մեկը:

Իհարկե, ուրախությունը ուրախություն,բայց որ յուրաքանչյուր շրջանավարտ այսօրը առավել շատ մտածում է միասնական քննությունների ամսին,փաստ է: Ամբողջ տարվա,ինչու չէ նաև տարիների տքնանքն ու ծնողների սպասելիքները պետք է արդարացնել: Լյուդվիգ Հարությունյանի դիտարկմամբ կրթօջախում վատ սովորողներ չկան: Տնօրենը անգամ նկատել է,թե այս տարի 12-րդցիները առավել շատ որ ոլորտն են նախընտրում:
» Հիմնականում ընտրում են տնտեսագիտությունն ու օտար լեզուները՝անգլերեն,գերմաներեն»,-ասում է կրթօջախի ղեկավարը:

Իսկ ոմանք էլ 2-րդ մասնագիտության մասին են արդեն մտածում:
Վերջինզանգյան միջոցառումը դպրոցում ավարտելուց հետո օրվա հերոսները շարժվեցին դեպի հարևանությամբ գտնվող Սբ. Մ.Մաշտոց եկեղեցի՝ օրհնություն ստանալու:
Հերմինե Միքայելյան