Կապանի փողոցների հետիոտնային անցումները թարմացման կարիք ունեն

Spread the love

Կապանի փողոցների հետիոտնային անցումները թարմացման կարիք ունենՃանապարհատրասպորտային պատահարները հաճախ տեղի են ունենում նաև երթևեկությունը կարգավորող նշանների բացակայության պատճառով։ Կապանի կոմունալ ծառայության փողոցային լուսավորության և ճանապարհատրասպորտային ծառայության պետ Աշոտ Ոսկանյանի խոսքով մարզկենտրոնի փողոցներում 100-ից ավելի նշաններ կան տեղադրված ,չհաշված միջպետական մայրուղին, որոնք անհրաժեշտությունից ելնելով թարմացվում են կամ նորով փոխվում։
Կապանի փողոցների հետիոտնային անցումները թարմացման կարիք ունեն
Հատկապես այն վարորդները, ովքեր օրվա մեծ մասը ղեկին են անցկացնում և առիթ են ունենում Հունան Ավետիսյան փողոցի խաչմերուկով երթևեկել կփաստեն` առանց լարվելու դժվար թե կարողանան հաղթահարել տվյալ հատվածը։ Բազմիցս անդրադարձել ենք խաչմերուկում լուսացույցի բացակայության և դրա թողած հետևանքներին։ Երթևեկությունը այդտեղ կարգավորվում է բարեխիճ վարորդներով կամ հակառակը, իսկ հետիոտների մասին խոսելը ավելորդ է։ Մի մայթից մյուսն են անցնում վազելով։

Կապանի փողոցների հետիոտնային անցումները թարմացման կարիք ունեն
Առհասարակ գծանշումները ճանապարհային երթևեկության մասնակիցների համար ծառայում են որպես տեսողական կողմնորոշում։Իսկ հետիոտնային անցումները կարգավորում են վարորդ –հետիոտն այսպես ասած փողոցային հարաբերությունները։ Մարզկենտրոնի փողոցների տարբեր հատվածներում այսօր հազիվ են անզեն աչքով նշագծումներ երևում։ Ոլորտի պատասխանատուի խոսքով նախատեսում են հունիսին թարմացնել դրանք։
Հետիոտների համար անցումներ նշագծվում են դեղին ներկով ,որը ինչպես փորձն է ցույց տալիս երկար չի դիմանում տեղացող անձրևներին ու մեքենաների երթևեկին։ Աշոտ Ոսկանյանը վստահեցնում է այս տարի փոփոխություն կլինի։
Իսկ ինչ վերաբերում է ճանապարհներին, մեքենաների արագ ընթացքը կարգավորող այսպես կոչված , քաղաքում ընդամենը մեկ հատ է տեղադրվել նորմերին համապատասխան, դա էլ անհատի նախաձեռնությամբ, մյուս բոլորը ասֆալտով արվածները ինքնակամ են և քաղաքապետարանի հետ համաձայնեցված չեն։