Մայիսյան հաղթանակները «Հերոսապատում» խորագրով

Spread the love

Մայիսյան հաղթանակները "Հերոսապատում" խորագրով

Մայիսյան տոներին նվիրված միջոցառումները շարունակվում են: Հերթական նախաձեռնությամբ հանդես եկան ԵԿՄ <<Երիտասարդ երկրապահ>> կազմակերպության և ՀԵՀ Սյունիքի մարզային կենտրոնը: «Հերոսապատում» խորագիրը կրող համաքաղաքային միջոցառումը նպատակ ուներ ևս մեկ անգամ անդրադառնալ մայիսյան հերոսամարտերին, բարձացնել հայրենասիրական ոգին:

Մայիսյան հաղթանակները "Հերոսապատում" խորագրով

<<Երիտասարդ երկրապահ>> կազմակերպության Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանի խոսքով հաղթական պատմությունը սկսվում է Ավարայրի ճակատամարտից և ձգվում մինչև Շուշիի ազատագրում, այսինքն մինչև պեականության վերականգնում:

Իսկ Տեր Վահան քահանա Հեբոյանը անդրադառնալով մայիսյան հերոսամարտերին ընդգցեց եկեղեցու դերը: Պետականությունը կորցրած ժողովրդի համար այն դարձավ կապող օղակ՝ իր ուսերին կրելով ժողովրդին համախմբելու դժվարին գործը:

Փողային նվագախմբի խրոխտ երաժտության հնչյուններն էլ ազդարարեցին միջոցառման ավարտը:

Մայիսյան հաղթանակները "Հերոսապատում" խորագրով