Կապանցի երիտասարդ մայրիկները շատ ավելի տեղեկացված են

Spread the love

Կապանցի երիտասարդ մայրիկները շատ ավելի տեղեկացված ենՄեկնարկել է «Մանուկների և վաղ հասակի երեխաների առողջության և սնուցման բարելավման» ծրագրի 2-րդ փուլը։ Վորլդ Վիժն Հայաստանի և ՄԱԿ-ի միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի նպատակը մեկն է՝ խստացնել բուժհսկողությունը և վաղ տարիքի երեխաների առողջության վերահսկողության մակարդակն էլ ավելի բարձրացնել։ Ծրագրի շրջանակներում Կապանի Շինարարների, Ձորք և Բաղաբերդ թաղամասերում ստեղծվել են Ծնողական կրթության կենտրոններ, որտեղ և ամեն թաղամասի ապագա և նորատի մայրիկները դասընթացների են մասնակցում։

Կապանցի երիտասարդ մայրիկները շատ ավելի տեղեկացված են«Մայրերը շատ հետաքրքրված են , շատ ինֆորմացված են և բոլորը գտնում են, որ Կապանի մայրերը շատ ավելի ինֆորմացված ու կարդացած են, քան այլ քաղաքներում։ Իսկ ինչքան կրթված է մայրը, այնքան ավելի ճիշտ կմեծանա երեխան։ Այս ծրագիրը շատ կարևոր է նաև հղի կանանց համար, մենք նրանց ևս ներառել ենք, որ իմանան իրենց երեխաների բուժհսկողության ծավալները։ Այս պարագայում շեշտը դրվում է սկրինինգների վրա, դրանք առողջ երեխայի հետազոտություններ են, որ կազմակերպում ենք մենք և պետք է երեխաների հետ որոշակի գործողություններ կատարենք՝ պարզելու համար թաքնված հիվանդությունները։ Սկրինինգները սկսվում են ծննդատնից, այնտեղ անցկացվում են այնպիսի ստուգումներ , որոնք նախկինում չէին կատարվում»,-ասում է ԿԲԿ Պոլիկլինիկայի մանկական բաժնի վարիչ Զարինե Բաբայանը։

Կապանցի երիտասարդ մայրիկները շատ ավելի տեղեկացված ենՕրվա դասընթացը վարում է Նելլի Վահանին, այսպես բժշկուհի Գրիգորյանին մայրիկներն են անվանում։ Նրանք այստեղ ճիշտ կերակրման հմտություններ են սովորում, միչև 6 ամսական և 6-ից բարձր երեխաների սնուցման բաղադրատոմսեր ստանում, գաղափար են կազմում պատվաստումների ու սկրինինգ հետազոտությունների կարևորության մասին,և ի վերջո իմանում՝ թե որքան անփոխարինելի է կրծքի կաթը և թե ինչ փուլերով է զարգանում իրենց փոքրիկը։

Կապանցի երիտասարդ մայրիկները շատ ավելի տեղեկացված ենԲժիշկների խոսքով շատ սկզբունքներ են փոխվել և եթե այսօրվա մայրիկները իրենց մայրերին կամ սկեսուրներին պատմեն մերօրյա բուժհսկողության մասին, որոշ կանոններ ավագ սերնդին խորթ կթվան։ Այնուամենայնիվ, մայրիկներին հնարավորինս պարզ բացատրվում է այն ամենը՝ ինչը կարևոր է առողջ բալիկ մեծացնելու համար։
«Երեխան երբ ծնվում է, 4-5 ամսականում նա քաշը կրկնապատկում է, իսկ 1 տարեկանում՝ եռապատկում։ Այսինքն կյանքի ոչ մի ուրիշ էտապում երեխան այդքան ինտենսիվ չի աճում, ինչպես կյանքի 1-ին տարվա ընթացքում։ Ինչքան լավ սնվի երեխան, այնքան նրա զարգացումն ավելի լավ կլինի։ Այս ամենը մենք ուսացանում ենք դասընթացների ժամանակ»,-ասում է Զարինե Բաբայանը։

Կապանցի երիտասարդ մայրիկները շատ ավելի տեղեկացված ենԴասընթացները մայրիկներին միայն տեսական գիտելիքներ չեն տալիս, այստեղ նրանք գործնական պարապմունքներ են ունենում և սովորում են վաղ տարիքի երեխաների համար ճիշտ բաղադրությամբ ապուրներ պատրաստել։ Սպասքով ու սննդամթերքով ծնողական կրթության կենտրոններն ապահովված են, պայմաններն ու մթնոլորտը ջերմ են՝ կերակուրների հոտը՝ ախորժալի։

Կապանցի երիտասարդ մայրիկները շատ ավելի տեղեկացված են