Դադարեցված երթևեկությունը շուտով կվերականգնվի

Spread the love

Դադարեցված երթևեկությունը շուտով կվերականգնվի

Մարզկենտրոնի ջրամատակարարումը բարելավելու նպատակով դեռևս անցյալ տարվանից են սկսվել գլխավոր ջրատար խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքները: Այս օրերին գործընթացը շարունակվում է քաղաքի բանուկ հատվածներից մեկում՝ Մելիք Ստեփանյան փողոցում: Անանցանելի դարձած ճանապարհահատվածը հատկապես դժվարություններ է պատճառում վարորդներին: Անհարմարությունները օր առաջ վերացնելու համար պատասխանատուները փորձում են հնարավորինս արագ ավարտել աշխատանքները:

Դադարեցված երթևեկությունը շուտով կվերականգնվի

Աշղեկ Դավիտ Նուրիջանյանի խոսքով այս հատվածում գործընթացի մի մասն արդեն ավարտվել է: Հանդիպում են նաև խոչնդոտների, բայց անհրաժեշտ տեխնիկայով ապահովված լինելը թույլ է տալիս արագ վերացնել դրանք: 200մմ տրամագծով մետաղական խողովակները նախքան ասֆալտի տակ հայտնվելը անցնում են փորձարկում, քայքայումից պաշտպանելու համար էլ պատվում են հատուկ լուծույթով:

Դադարեցված երթևեկությունը շուտով կվերականգնվի

Աշխատանքները կշարունակվեն Երկաթուղայինների փողոցում: Աշղեկի խոսքով այնտեղ անցկացվող խողովակների տրամաչափը փոքր է և համեմատաբար ավելի արագ կկարողանան ավարտին հասցնել գործը: Իսկ աշխատանքներն ամբողջությամբ կավարտեն աշնանը: