Մայիսի 22-ին կլինի «Վերջին դաս»

Spread the love

http://www.aravot.am/wp-content/uploads/2012/05/verjin-zang1.jpg

Երկու օրից մարզի 120 ուսումնական հաստատություներում կավարտվեն դասերը: Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հավիկ Ալեքսանյանը մեջբերելով նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականը նշում է, որ մայիսի 22-ին կլինի «Վերջին դաս» և միաժամանակ հորդորում լինել չափազանց ուշադիր, միջոցառումները անցկացնել մանկավարժին և սովորողին վայել պահվածքով: Վարչության պետի խոսքով որքան էլ սպասված լինեն միջոցառումները, այնուամենայնիվ շրջանավարտները պետք է ուշադրությունը ավելի շատ սևեռեն քննությունների վրա:

Մայիսի 22-ին կլինի "Վերջին դաս"

Միսնական քննությունները նախորդ տարիների նման այս տարի ևս կանցկացվեն 2 քաղաքներում: Մեղրու, Ագարակի, Քաջարանի և Կապանի շրջանավարտները կհավաքվեն մարզկենտրոնում, իսկ Գորիսի և Սիսիանի դիմորդները՝ Գորիսում: Վարչության պետի խոսով իրենց ևս մտահոգում է այն փաստը, որ դիմորդները երկար ճանապարհ են անցնում քննական կենտրոն հասնելու համար:
Մայիսի 22-ին կլինի "Վերջին դաս"

Մարզի 1328 շրջանավարտներից 681-ը միասնական քննություններին մասնակցելու դիմում հայտ է ներկայացրել, ինչը նշանակում է, որ նրանք մտադիր են ուսումը շարունակել ԲՈՒՀ-երում: Քիչ չեն նաև մասնավոր հաստատություներում սովորել ցանկացողները:
Իսկ 24 աշակերտներ այս տարի հավակնում են դառնալ մեդալակիրներ: Նախատեսված շեմը հաղթահարողներին մարզի ղեկավարը պարգևներ է խոստացել: