«Կարապետի գյոլը» բարեկարգվում է

Spread the love

"Կարապետի գյոլը" բարեկարգվում է

11 տարի շատերիս «Կարապետի գյոլ» անվամբ հայտնի լողավազանի պատերին շինարարի ձեռք չէր դիպչել։ Մոտ մեկ ամիս է նորոգման աշխատանքներ են իրականացվում։ Խնդիրը հրատապ էր,- ասում է «Գ. Նժդեհի հանգստի գոտու» լողավազանի պատասխանատու Նապոլեոն Մեսրոպյանը,- պատերն արդեն ջրից քայքայվել ու քանդվել էին։

"Կարապետի գյոլը" բարեկարգվում է

Աշխատանքները իրականացնելու համար Կապանի քաղաքապետարանը մոտ 3,5 մլն դրամ է հատկացրել։ Տեղադրվել են աղբամաններ, կատարվել են սալիկապատման, թփերից մաքրման աշխատանքներ։ Չեն մոռացել նաև տարածքի լուսավորության մասին. ավելացրել են լապտերները։ Աշխատանքները ավարտելուց հետո արդյունքը տեսանելի կլինի,- վստահեցնում է պատասխանատուն։

"Կարապետի գյոլը" բարեկարգվում է

Հանգստի գոտին բարեկարգ պահելու համար կնորոգվի նաև հարևանությամբ գտնվող սանհանգույցը։ Այս օրերին ջրմուղագործները ստուգում են կոյուղատար խողովակները, իսկ շինաշխատանքները ավարտելուց հետո գործի կանցնեն կոմունալ ծառայության աշխատակիցները,- ասում է պատասխանատուն և հույս հայտնում, որ քաղաքացիները մաքուր կպահեն տարածքը։

"Կարապետի գյոլը" բարեկարգվում է

Պատասխանատուի խոսքով եթե եղանակը անակնկալներ չմատուցի ամռան առաջին իսկ օրվանից կապանցիները հնարավորություն կունենան շոգ եղանակները մեղմելու լողավազանի ջրերում։