Հունիսին Կապանի արվեստի պետական քոլեջը կնշի կազմավորման 50-ամյակը

Spread the love

Հունիսին Կապանի արվեստի պետական քոլեջը կնշի կազմավորման 50-ամյակըՆախկին երաժշտական ուսումնարանը շատ սերունդների համար ամուր կամուրջ է եղել դեպի երաժշտական աշխարհ, այդ են վկայում դահլիճի մուտքի պատերին փակցված համերգային հին պաստառները.Այսօր ուսումնարանը քոլեջի է վերածվել, թեև տարիների ակտիվությունը փոքր ինչ խամրել է, բայց այստեղ նոր բաժիններ են ավելացել և հենց այդպիսի բաժիններից մեկի՝ դիզայնի ուսանողները հոբելյանի առթիվ քոլեջին շնորհավորելու ժամանած Սիսիանի երաժշտական դպրոցի սաներին դիմավորեցին ցուցադրությամբ.

Հունիսին Կապանի արվեստի պետական քոլեջը կնշի կազմավորման 50-ամյակըՍրանք տարիների ընթացքում կարված զգեստների մի մասն են. Ամեն հյուրընկալության ժամանակ կներկայացնեն տարբեր հավաքածուներ. Սիսիանի երաժշտական դպրոցի սաները ցուցադրությունից հետո զարմացնելու նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրին և բեմ բարձրացան.

Հունիսին Կապանի արվեստի պետական քոլեջը կնշի կազմավորման 50-ամյակըԴպրոցի տնօրենի խոսքով, այցելությունը կարևորվում է նաև նրանով, որ Սիսիանի ու մարզկենտրոնի երաժշտական սերունդների միջև կապ է ձևավորվում.

Վերջերս Կապանի արվեստի պետական քոլեջը Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի հետ համատեղ մարզի երաժշտական և արվեստի դպրոցների միջև մրցույթ-փառատոն էր կազմակերպել՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին. Ամեն համերգ-հյուրընկալության ժամանակ կհանձնվեն փառատոնի մասնակիցների շնորհակալագրերը .

Հունիսին Կապանի արվեստի պետական քոլեջը կնշի կազմավորման 50-ամյակըՀամերգն անցավ հյուրընկալ ու ջերմ մթնոլորտում, սա նաև տեղի և Սիսիանի երաժշտական դպրոցների սաների համար փորձի փոխանակում էր. Քոլեջին շնորհավորելու կգան նաև մարզի այլ քաղաքներից.