Եվրատեսիլը կորցրել է իր հետաքրքրությունը

Spread the love

Թեև այս տարի Եվրատեսիլ միջազգային մրցույթի հայ ներկայացուցիչների երգը Հայոց ցեղասպանությանն է նվիրված, այնուամենայնիվ, ի տարբերություն նախորդ տարվա՝ բուռն քննարկումներն ու կանխատեսումները գրեթե բացակայում են. Մրցույթի նախորդ տարվա հաղթողը մարել է հետաքրքրությունը և հայ երաժշտասերները սոցիալական կայքերի քննարկումներում բազմիցս խոստովանել են, որ Եվրատեսիլը վերածվել է քաղաքական հարթակի.

Մայիսի 19-ին կայանալիք առաջին կիսաեզրափակիչին 16 երկրների մեջ Հայաստանը 2-րդն է ներկայանալու. Geneology խմբի ամեն մի անդամ ներկայացնում է 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խումբը երգը կներկայացնի «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Երգի երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը, խոսքերինը՝ Իննա Մկրտչյանը:

Եվրատեսիլը կորցրել է իր հետաքրքրությունը

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: