Քաջարանում քննարկել են ժամանակակից ընտանիքների խնդիրները

Spread the love

Քաջարանում քննարկել են ժամանակակից ընտանիքների խնդիրներըԻնչից է սկսվում ամուր ընտանիքը, սիրուց, փոխադարձ հարգանքից, պատասխանատվությունից ու վստահությունից. ամեն մարդ յուրովի է պատկերացնում։ Բայց մերօրյա հասարակության բջիջը շատ փոփոխությունների է ենթարկվել, ի՞նչ է մնացել ավանդական ընտանիք հասկացությունից և ինչպիսինն է ընտանիքն այսօր, փորձել են հասկանալ ու քննարկել Քաջարանի քաղաքապետարանի նիստերի դահլիճ հրավիրվածները։

Երբ փոխվում են արժեհամակարգերը, ավելանում է նաև ամուսնալուծությունների ռիսկը։ Ինչպես նշում է Քաջարանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետը, տարեցտարի բաժանումների պատճառներն ավելի անհիմն են դառնում։

Քննարկումով միջոցառումը չավարտվեց, ընտանիքի օրը քաղաքապետարանի նախաձեռնությամբ նվերներով այցելություն կազմակերպվեց սոցիալապես անապահով և բազմանդամ Պարոնյանների և Սահակյանների ընտանիքներին։ 1 սենյականոց բնակարանում 5 հոգով ապրող Պարոնյանները սոցիալական պայմաններից դժգոհել չեն սիրում, ամուսիններով աշխատում են, որ կարողանան գոյատևել և ոչնչից չկտրել իրենց փոքրիկներին։

Քաջարանում քննարկել են ժամանակակից ընտանիքների խնդիրներըԻսկ Սահակյանների ընտանիքում 4 անչափահաս երեխաներից 2-ը հաշմանդամություն ունեն։ Ծնողներն անգործ են, երեխաներին թոշակով ու նպաստով են պահում, բայց իրենք էլ տրտնջալ չեն սիրում, փոխարենը բոլոր ընտանիքներին առողջ ու խաղաղ օրեր են մաղթում։

2 ընտանիքների փոքրիկներն էլ հյուրերին նվերների դիմաց իրենց շնորհակալական ելույթները նվիրեցին՝ երգերի ու ոտանավորների տեսքով։