«Թանգարանային գիշեր»-ին միացել էին նաև մարզկենտրոնի թանգարանները

Spread the love

"Թանգարանային գիշեր"-ին միացել էին նաև մարզկենտրոնի թանգարանները[/center

Մոտ 40 տասնամյակ է մայիսի 18-ը նշվում է որպես թանգարանների միջազգային օր: Դրան միացել են ավելի քան 150 երկրներ, այդ թվում Հայաստանը: Իսկ տոնին նախորդող շաբաթ օրը «թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում թանգարանների դռները մինչև կեսգիշեր, անվճար բաց են լինում այցելուների առջև: Այս տարի միջոցառումները կրում էին «Հիշողության վկաներ» խորագիրը: Կապանի երկրագիտական թանգարանը արդեն 7 տարի է մասնակցում է միջոցառմանը: Ցուցադրությունը այս անգամ նվիրված էր Մեծ հայրենականին:
[center]"Թանգարանային գիշեր"-ին միացել էին նաև մարզկենտրոնի թանգարանները
"Թանգարանային գիշեր"-ին միացել էին նաև մարզկենտրոնի թանգարանները

Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետը ներկայացրեց այն հուշարձանները, որոնք կառուցվել են ի հիշատակ Մեծ հայրենականում զոհվածների: Նրանց նվիրված հուշարձաններ ունեն տարածաշրջանի բոլոր բնակավայրերը, բացառությամբ խորհրդային տարիներին ադրբեջանցիներով բնակեցված գյուղերի,- իր խոսքում նշեց Աստղիկ Հակոբյանը:

"Թանգարանային գիշեր"-ին միացել էին նաև մարզկենտրոնի թանգարանները
"Թանգարանային գիշեր"-ին միացել էին նաև մարզկենտրոնի թանգարանները
"Թանգարանային գիշեր"-ին միացել էին նաև մարզկենտրոնի թանգարանները

Այցելուների խոսքով թանգարանն այն վայրն է, ուր մեկտեղվում են անցյալն ու ներկան: Իսկ նման տոները հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ հիշելու պատմությունը:
Արծվանիկի դպրոցի տնօրեն Կարո Անդրեասյանը դատարկաձեռն չէր այցելել: Թանգարանին հանձնեց Մեծ հայրենականում զոհված արծվանիկցիների ռազմաճակատային լուսանկարների և նամակների հավաքածուն:

"Թանգարանային գիշեր"-ին միացել էին նաև մարզկենտրոնի թանգարանները
"Թանգարանային գիշեր"-ին միացել էին նաև մարզկենտրոնի թանգարանները