Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է

Spread the love

Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է

2011 թվականից Հայաստանում նույնպես նշվում է Ընտանիքի միջազգային օրը: Դարեր շարունակ ընտանիքը եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանման ու զարգացման կրողը: Այսօր էլ գրեթե չկա մի այնպիսի ընտանի, որ չունենա խնդիրներ, բայց ամեն գնով փորձում են հաղթահարել:

Տիկին Վարդիկն էլ իր ամուսնու հետ արդեն 20 տարի է մի ընտանիք է: Անկախ դժվարություներին չեն ընկրկում և փորձում են առաջ քայլել: Վարձով բնակարանն ու նպաստի հույսին մնալն անգամ 6 հոգանոց ընտանիքի երջանկությունը չի պակասեցնում:

Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է

Ինչպես վայել է հայ ավանդական ընտանիքին, այստեղ էլ կարծում են, որ արու զավակը ընտանիքում պարտադիր է: 2 դուստր ունեինք, բայց որդու պակասը զգացվում էր,- ասում է բազմազավակ մայրը:

Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է

Այն որ ընտանիքում պետք է իշխի սերն ու հարգանքը անառարկելի է, դրանով էլ առաջնորդվում ենք,- ասում են ընտանիքի անդամները: Հավատարիմ են մնում նաև «գլխավորը հայրն է» ավանդույթին: Երեխաների դաստիարությամբ էլ համատեղ են զբաղվում:

Ընտանիքն այն միջավայրն է, որտեղ մարդը սովորում է բարին գործել և դիմանալ դժվարություններին,- հենց այսպես է մտածում բազմազավակ մայրը: