Հայ առաքելական եկեղեցին նշում է Համբարձման տոնը

Spread the love

Հայ առաքելական եկեղեցին նշում է Համբարձման տոնը

Քրիստոսի Հարության 40-րդ օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Համբարձման տոնը: Ըստ ավետարանիչների Քրիստոսը հարությունից հետո 40 օր մնում է երկրի վրա և վկայում իր փառահեղ հարության մասին: Առաքյալների հետ գնում է Բեթանիա հորդորելով տարածել իր ավետարանը:
Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաեւ ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում: Տոնի ժամանակ կատարվում է վիճականահություն և պարզվում է, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնը պակերավոր ներկայացված է Հովհաննես Թումանայանի Անուշ պոեմում:
Դե հանի´ր, աղջի´,
Վիճակն ի բարին,
Երգերով գովենք
Էն իգիթ յարին:

Հայ առաքելական եկեղեցու համար Տոնը կրկնակի է: Այս օրը կաթողիկոսական աթոռը Սիսից տեղափոխվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: