Գյուղացիները գումար կստանան սեփական հողը մշակելու համար

Spread the love

Գյուղացիները գումար կստանան սեփական հողը մշակելու համար

Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակացություն տրամադրելու համար արդեն 2-րդ տարին է Կապանի զբաղվածության կենտրոնոը գյուղացիների հետ կնքում է պայմանագիր: Ծրագրի շրջանակներում շահառուները մշակելով իրենց հողատարածքը ձեռք են բերում և՜ աշխատանքային ստաժ, և՜ աշխատավարձ: Արդեն 31 համայնքների 145 շահառուների հետ կնքվել է պայմանագիր:

Գյուղացիները գումար կստանան սեփական հողը մշակելու համար

Այս տարի պայմանագրի կետերի մեջ մի քանի փոփոխություններ են կատարվել: Երկարացվել է հատկացված ժամանակը: 3 ամսից դարձել է 6։
Կենտրոնը այս տարի ծրագրից դուրս մնացած շահառուներին նույնպես կփորձի օժանդակել: Հունիսի 1-ից պայմանագիր կկապեն նաև խոտհունձով զբաղվող գյուղացիների հետ:

Գյուղացիները գումար կստանան սեփական հողը մշակելու համար

Մոտ օրերս Զբաղվածության կենտրոնի մասնագետները այցելություններ կիրականացնեն համայնքներ՝ շահառուների աշխատանքները գնահատելու համար: Միայն դրանից հետո գումարը կփոխանցվի նրանց հաշվին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 36 մլն դրամ: