Ավարտվեց շախմատի մարզի տղամարդկանց 17-րդ առաջնությունը

Spread the love

Ավարտվեց շախմատի մարզի  տղամարդկանց 17-րդ առաջնությունըՇվեյցարական մրցակագով, ֆիդեի կանոնակարգի համաձայն՝ ավարտվեց Սյունիքի մարզի շախմատի տղամարդկանց 17-րդ առաջնությունը։ Մայիսի 8-ին մեկնարկած և 13-ին եզրափակված մրցապայքարին մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի պատկանող տղաներ, ովքեր Քաջարան էին ժամանել մարզի տարբեր քաղաքներից ու գյուղերից։ Ինչպես ամբողջ մրցաշարի, այնպես էլ մարզի մյուս քաղաքներից ժամանած մասնակիցների տեխափոխման և տեղավորման ծախսերը հոգացել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ձեռնարկության վարչական տնօրենի օգնական Զարուհի Տոնապետյանը նշեց, որ կոմբինատը շարունակելու է հովանավորել Սյունիքի Շախմատի ֆեդերացիայի գործունեությունը։

«Ինչպես գիտեք, մենք հովանավորում ենք ոչ միայն Սյունիքի, այլև Հայաստանի շախմատի ֆեդերացիան և շատ ուրախ կլինեինք տեսնել ձեզ բոլորիդ արդեն Հայաստանի չեմպիոնների կարգավիճակում և սպասում ենք, որ դառնաք Աշխարհի չեմպիոններ, իսկ մենք ինչով կարող ենք կօգնենք, ձեր մեջքին կկանգնենք»։

Ավարտվեց շախմատի մարզի  տղամարդկանց 17-րդ առաջնությունըԻնչ վերաբերում է առաջնությանը, ապա բոլոր մասնակիցները մեկ բան են շեշտում. այս տարվա կազմն իսկապես ուժեղ էր։ Խաղընկերներին վիճակահանությամբ են ընտրել և բախտի բերմամբ մեծերն իրենց հասակակիցների հետ են խաղացել, թեև ասում են, որ փոքրերի հետ խաղալն այդքան էլ հեշտ չէ. «Նրանք առավել ճկուն են»,- խոստովանում է առաջնության հաղթող Արմեն Խաչատրյանը։

Ավարտվեց շախմատի մարզի  տղամարդկանց 17-րդ առաջնությունըԲոլոր մասնակիցներն էլ անկախ մրցանակային տեղերից նվերներ ստացան։ Իսկ մրցանակակիր 4 շախմատիստները կմասնակցեն առաջիկայում կայանալիք տարածաշրջանային փուլին։