Աղվանի և Ուժանիս գյուղերում սպասվում են համայնքի ղեկավարի ընտրություններ
Մեկ ամսից Աղվանի և Ուժանիս գյուղական համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ: Թեկնածուների գրանցումը իրականցնելու համար թիվ 38 ԸԸՀ-ում կայացավ այս տարվա հերթական նիստը: Քանի որ ներկայացված էին անհրաժեշտ փաստաթղթերը, մուծվել էին ընտրական գրավները հանձնաժողովի անդամները որոշեցին կողմ քվեարկել թեկնածուների գրանցմանը:
Մայիսի 20-ից թեկանածուները կսկսեն քարոզարշավը: 15 օրյա ժամկետում վերջիններս պետք է հասցնեն արժանանալ ընտրողների վստահությանը: Ինչպես թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանն է նշում՝ փոքր համայնքներում ընտրապայքարը հիմնականում անցնում է հանգիստ մթնոլորտում: Իսկ մինչ թեկնածուները կանցնեն իրենց պարտականություններին ընտրական հանձնաժողովները կիրականացնեն վերջին նախապատրաստական աշխատանքները:
Նշենք, որ ընտրություններին Աղվանի համայնքից կմասնակցեն 58, Ուժանիսից 69 ընտրողներ: