Վերջին զանգին շրջանավարտները լրջորեն են պատրաստվում

Spread the love

Վերջին զանգին շրջանավարտները լրջորեն են պատրաստվում

Եվս մի քանի օր և աշակերտները հրաժեշտ կտան դպրոցական կյանքին: Ընդամենը 3 տարի է ընկերություն ենք անումց, բայց հասցրել ենք միմյանց լավ ճանաչել, կկարոտենք ամեն ինչ,- ասում են շրջանավարտները:
Տարիներ անց վերջապես Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները զանգի վերջին ղողանջները կլսեն սեփական դպրոցի դահլիճում: Պատրաստի սցենարներին ավելացրել են սեփական մտահաղացումները՝ փորձելով լինել լավագույնը: Թեև առաջիկայում քննաշրջանն է, բայց Վերջին զանգին լրջորեն են պատրաստվում:

Վերջին զանգին շրջանավարտները լրջորեն են պատրաստվում

Շատերն արդեն կողմնորոշվել են մասնագիտության ընտրության հարցում և միգուցե այս պահին զրուցում ենք ապագա բժշկի, բանասերի կամ էլ շինարարի հետ:

Վերջին զանգին շրջանավարտները լրջորեն են պատրաստվում

Եթե ավագ դպրոցում մի քանի տարի են իրար ճանաճում, ապա թիվ 10-ը միջնակարգի աշակերտները կող-կողքի 12 տարի են անցկացրել, միասին սերտել մեսրոպյան այբն ու բենը: Նրանք նույնպես պատրաստվում են Վերջին զանգին: Կներկայանանք ինպես աշակերտին է վայել,- ասում են շրջանավարտները:
Նրանց մի մասը ուսումը կշարունակի ԲՈՒՀ-ում, իսկ մյուսներն էլ արհեստ կսովորեն:
Այս տարի դպրոցներում Վերջին զանգը կհնչի մայիսի 22-ին: