Հաշմանդամները կարող են վաստակել իրենց գումարը

Spread the love

Հաշմանդամները կարող են վաստակել իրենց գումարը

Արդեն 2-րդ անգամ «Ողջի» և «Սոցիալ հոգեբանական հետազոտությունների և վիճակագրության կենտրոն» ՀԿ-ները հանդես են գալիս համատեղ ծրագրով, որը իրականացվում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում: Մարզկենտրոնում կազմակերպված քննարկմանը հրավիրվել էին մարզային ու քաղաքային կառույնցների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ուսանողներ և հաշմանդամություն ունեցող անձինք:

Հաշմանդամները կարող են վաստակել իրենց գումարը

Կազմակերպիչները հույս ունեն, որ այս կերպ հաշմանդամների ինտեգրմամբ զբաղվող ՀԿ-ներին աջակից կլինի նաև հասարակությունը: Մշակութային ու հանրային նախաձեռնությունների միջոցով հաշմանդամություն ունեցող անձինք հասարակությանը կներկայանան որպես լիիրավ անդամներ: Կվերանան մի շարք կարծրատիպեր և հնարավոր կլինի լուծել աշխատանքի ու սոցիալական բնույթի հարցեր:

Ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Հնարավորությունների անսահմանություն» Ֆեյսբուքյան կայք էջը, որտեղ ցուցադրվում են հաշմանդամություն ունեցող անձանց պատմությունները: Մի Ֆլիմի օինակով կազմակերպիչները փորձեցին ցույց տալ, որ հաշմանդամություն ունենալը չի խանգարում լիարժեք ապրելուն:

Հաշմանդամները կարող են վաստակել իրենց գումարը

Հրավիրվածներից ոմանք արդեն ներկայացել էին ձեռքի աշխատանքներով: ՄԻ օր էլ նրանք կդառնան ֆիլմի հերոսներ: Ծրագրի շրջանակներում Ֆիլմ կնկարահանվի նրանց և նրանց ձեռքի աշխատանքների մասին: Շատերը կիմանան ինչպես գնել արտադրանքը, իսկ կարիքավորներն էլ հնարավորություն կունենան գումար վաստակելու: