Մայիսի 9-ը Կապանում

Spread the love

1939 թվականին սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմը Խորհրդային միության ազգերի համար շուտով դարձավ հայրենական: Ֆաշիստական Գերմանիան չբավարարվելով ձեռք բերածով խախտեց ԽՍՀՄ-ի հետ կնքած չհարձակման մասին պայմանագիրը և պատերազմ սկսեց: 4 տարի տևած պայքարը ի վերջո ավարտվեց հենց թշնամու պարտությամբ: Արդեն 70 տար մայիսի 9-ին նախկին խորհրդային միության երկրները տոնում են ձեռք բերած Մեծ հաղթանակը: Իսկ հայության համար օրը կրկնակի տոն դարձավ 23 տարի առաջ: Արցախի պաշտպանության բանակը և կամավորական ջոկատները ադրբեջանական զորքերից ազատագրեցին քաղաքական, ռազմական և տնտեսական կարևոր նշանակություն ունեցող բերդաքաղաք Շուշին: Հաղթանակների օրը տոնական էր նաև մարզկենտրոնում:

Մայիսի 9-ը Կապանում

Օրվա հերոսներին շնորհավորելուց հետո հրապարակը վերածվեց ռազմադաշտի: «Ն» զորամասի զինվորների ցուցադրական ելույթներին ու հաղթական կրակահերթերին հավաքվածները սկզբից շունչները պահած, հետո ծափահարություններով էին հետևում:

Մայիսի 9-ը Կապանում

Իսկ Մեծ հայրենականի վետերաններին կրակոցների ձայները վաղուց արդեն չեն վախեցնում, պարզապես հիշեցնում են ռազմաճակատն ու մարտական ընկերներին: Նախկին զինվորները անցած ուղին հիշելով այսօր էլ հպարտությամբ են լցվում:

Մայիսի 9-ը Կապանում
Մայիսի 9-ը Կապանում

Հաղթանակի խորհրդանիշներից մեկի՝ սև ու նարնջագույն գեորգևյան ժապավենի կողքին ամեն անգամ մի նոր մեդալ է ավելանում այս մարդկանց կրծքին: Աշոտ պապը այն երջանիկներից է, ով հաղթանակը տոնել է Բեռլինում, հենց ռայխստագում: 89-րդ Թամանյան դիվիզիայի զինվորի խոսքով վիրավորվեց, բուժվեց ու կրկին մարտի դաշտ մեկնեց: Հաղթանակի մասին ավելի վաղ գիտեին:

Մայիսի 9-ը Կապանում

Մեր հաղթանակը հետագայում օրինակ եղավ Արցախյան պատերազմի համար,- ասում են վետերանները: Մեր հետնորդները չէին կարող թույլ տալ սեփական հողը մեկ ուրիշը տնօրինի:

Միջոցառման մասնակիցները ավանդույթի համաձայն քայլերը ուղեցին Բաղաբուրջի հուշահամալիր և ծաղկեպսակներ խոնարհեցին Մեծ հաղթանակի զոհերի հուշարձանին:

Մայիսի 9-ը Կապանում
Մայիսի 9-ը Կապանում
Մայիսի 9-ը Կապանում
Մայիսի 9-ը Կապանում

Թարմ ծխաղիկներով պատվեցին նաև մի քանի քայլ վերևում հանգչող Արցախյան ազատամարտի նվիրյալների հուշաքարերը և սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրին:
Չնայած տարեց տարի մեր հերոսների շարքերը նոսրանում են, բայց նրանց կատարած սխրագործությունների կարևորությունը չի նվազում և ամեն անգամ ավելի ու ավելի է գնահատվում ու արժևորվում:

Մայիսի 9-ը Կապանում
Մայիսի 9-ը Կապանում