Քաջարանի 2 նախակրթարանների սաները ուժերը չափում էին սպորտում

Spread the love
Քաջարանի 2 նախակրթարանների սաները ուժերը չափում էին սպորտում

Լեռնագործների քաղաքի նախակրթարանների միջև մայիսյան հաղթանակներին նվիրված սպորտլանդիա էր կազմակերպվել: 2 կրթարաններն էլ ամենայն լրջությամբ էին մոտեցել մրցույթին: Թիմերը և համազգեստ էին ընտրել և անուններ: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզը հանդես եկավ Արծիվներ, իսկ ԶՊՄԿ-ինը ՝ Բազեներ անուններով: Սաները ուժերը չափեցին 5 մարզաձևերում:

Քաջարանի 2 նախակրթարանների սաները ուժերը չափում էին սպորտում
Քաջարանի 2 նախակրթարանների սաները ուժերը չափում էին սպորտում

Որոշիչ 5-րդ փուլում սաներին օգնության հասան դաստիարակները, իսկ ոգևորող կոչերի պակաս ամբողջ խաղի ընթացքում չզգացվեց: Փոքրիկների խաղ- մրցույթին հետևելու և գնահատելու համար հրավիրվել էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Ինչպես հյուրերը նշեցին, նայելով այս փոքրիկներին, համոզվում են՝ ապագան հուսալի ձեռքերում է:

Անզիջում պայքարից հետո ժյուրին ամփոփոեց արդյունքները: 21 միավորով հաղթեցին բազեները: Բոլոր մասնակիցները քաղաքապետարնի կողմից արժանացան շնորհակալագրերի և նվերների:

Քաջարանի 2 նախակրթարանների սաները ուժերը չափում էին սպորտում