Վետերաններին մեծարում են դպրոցականները
Մեծ հայրենականի վետերաններին շնորհավորեցին և կատարած սխրագործությունների համար երախտագիտություն ասացին Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները: Կազմակերպած միջոցառումով դպրոցականները փորձեցին հաղթանակի հուշեր պարգևել նրանց:
Արթնացած հուշերն էլ Քնարիկ տատին ստիպեցին պատերազմից դրվագներ պատմել: «Դիմացանք, ամեն ինչ քիչ-քիչ սովորեցինք: Պատերազմը տղա- աղջիկ չի ճանաչում: Եթե հայրենիքը վտանգված է, զենք պետք է վերցնի յուրաքանչյուրը»,- դպրոցականներին խորհուրդ տվեց պատերազմի վետերանը:
Իսկ վերջում աշակերտները հիշեցին Բեռլին հասած Թամանյան դիվիզիայի հաղթական քոչարին: