Վետերանները փառաբանվեցին Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում

Spread the love

Վետերանները փառաբանվեցին Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնումՍյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում միջոցառում էր կազմակերպվել՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին փառաբանելու և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու նպատակով։ ԹԵ չլինեին մեր հերոսների սխրանքները և նրանց անցած ճանապարհից քաղված դասերը, գուցեև չունենայինք Արցախյան գոյամարտի մայիսյան հաղթանակները,- շեշտում են կազմակերպիչները։

Որքան էլ փառաբանվեն ու մեծարվեն Հայրենական Մեծ պատերազմի վետերանները, միևնույնն է, քիչ կլինի։ Մեր կողքին, մեզ հետ ապրող կենդանի հերոսները դժվար ճանապարհ են անցել և այդ արյունոտ ճամփաներին հանդիպած սարսափները հաղթահարելով՝ իրենց կյանքի փորձն են փոխանցել երիտասարդներին։ Հենց այդ փորձն էլ գուցեև օրինակ է ծառայել Արցախյան գոյամարտի հերոսներին,-ասում է Սյունիքի մարզային գրադարանի աշխատակից Սիլվա Սարգսյանը։

Վետերանները փառաբանվեցին Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնումՄիջոցառման մասնակիցները ներկայացրին պատերազմական ամենանշանակալի անցքերը, և երգերի ու բանաստեղծությունների օգնությամբ վետերաններին դրդեցին վերհիշել իրենց գլխովն անցածը։

Փառահեղ օրերի հիշողությունները սրտում՝ այս մարդիկ աչքերի թախծոտ խորքերում որոնում էին իրենց կորցրած երիտասարդությունը։