Որքանո՞վ են մեր երկրում պաշտպանված հաշմանդամների իրավունքները

Spread the love

Որքանո՞վ են մեր երկրում պաշտպանված հաշմանդամների իրավունքները

2008թ. ՀՀ ընդունեց հաշմանդամ անձանց կոնվեցիան, որը 2010թ օրենքի ուժ ստացավ: Կոնվենցիան ընդունած պետությունները պարտավորվում են հաշմանդամների համար ստեղծել հավասար պայմաններ, որ նրանք դառնան հասարակության լիիրավ անդամ: Իսկ որքանո՞վ են նրանց իրավունքները պաշտպանվում և ստեղծվում անհրաժեշտ պայմաններ: Հենաշարժողական խնդիրներ ունեցող 12 ամյա Շավարշի ծնողները երեխային կրթություն տալու համար ամեն օր անձամբ են դպրոց հասնում՝ բախվելով մի շարք դժվարությունների:

Որքանո՞վ են մեր երկրում պաշտպանված հաշմանդամների իրավունքները

Երեխայի մոր խոսքով հատկացվող գումարը քիչ է և չի բավականացնում լիարժեք բուժում իրականացնելու համար: Մայրաքաղաք հասնելը դժվար է, իսկ այստեղ էլ վերականգնողական կենտրոններ չկան:

Տեղաշարժվելու հետ կապված խնդիրները տղային չեն խանգարում ունենանալ բարձր առաջադիմություն: Սովորում է ներառական կրթությամբ դպրոցում: Սիրում է հատկապես ռուսերենը և բնագիտությունը: Ընկերներից ետ չի մնում, անհրաժեշտության դեպքում էլ նրանց օգնությանն է դիմում: Ընկերներն էլ և օգնում են, և օգնություն խնդրում:

Որքանո՞վ են մեր երկրում պաշտպանված հաշմանդամների իրավունքները

Դասղեկ Սվետլանա Բեգլարյանի խոսքով դպրոցում կան այնպիսիս պայմաններ, որոնք քիչ թե շատ թեթևացնում են խնդիրները, իսկ ստեղծված մթնոլորտը միայն ջերմություն է հաղորդում:

Որքանո՞վ են մեր երկրում պաշտպանված հաշմանդամների իրավունքները
Որքանո՞վ են մեր երկրում պաշտպանված հաշմանդամների իրավունքները

Մոտ 8 տարի է թիվ 5 հիմնական դպրոցում իրականացվում է ներառական կրթություն: Այստեղ սովորում են տարբեր խնդրներ ունեցող 30-ից ավելի երեխաներ: