Կապանի թիվ 9 ավագ դպրոցի աշակերտներն արդեն կարողանում են յուրացնել լոկալ ցանցային ծրագրերի ընձեռնած հնարավորությունները

Spread the love

Կապանի թիվ 9 ավագ դպրոցի աշակերտներն արդեն կարողանում են յուրացնել լոկալ ցանցային ծրագրերի ընձեռնած հնարավորություններըԿապանի թիվ 9 ավագ դպրոցի աշակերտներն արդեն կարողանում են յուրացնել լոկալ ցանցային ծրագրերի ընձեռնած հնարավորությունները. Անհրաժեշտ տեխնիկայով հագեցած լինելը դպրոցի աշակերտներին թույլ է տալիս մեկ քայլ առաջ գնալ այս ոլորտում:

Կապանի թիվ 9 ավագ դպրոցի 10-րդ ա հումանիտար դասարանի աշակերտներն այսօր մասնակցեցին բաց դասի ինֆորմատիկա առարկայից։ Էքզել ծրագրի ամփոփումն ու կիրառումը՝ նորագույն տեխնոլոգիաների միջոցով. սա էր դասի թեման։ Աշակերտները բաժանվեցին 4 խմբի՝ փորձելով կատարել ստացված հանձնարարությունները։ Դպրոցում նոր են սկսել կիրառել Netsupport լոկալ ցանցային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս իրար միացնել ուսուցչի և աշակերտների համակարգիչներն ու հետևել բոլորի աշխատանքին։

Դպրոցի համակարգչային սենյակները հագեցած են անհրաժեշտ տեխնիկայով, նաև 22 նոթբուք են ստացել, որոնք օգտագործում են նման ինտերակտիվ դասընթացների ժամանակ։

Թեման ամփոփեցին և էլեկտրոնային գրատախտակի վրա քառաբաժան աղյուսակի օգնությամբ վերլուծեցին դասը. ինչ տեսան, ինչ զգացին, ինչ սովորեցին և արդեն նոր տպավորություններով ինչ վերնագիր տվեցին դասին: