Կապանցի ջութակահար Հրաչյա Ավանեսյանը մայիսի 8-ին ելույթ կունենա Տեներիֆեում` որպես սիմֆոնիկ նվագախմբի մենակատար

Spread the love

Կապանցի ջութակահար Հրաչյա Ավանեսյանը մայիսի 8-ին ելույթ կունենա Տեներիֆեում` որպես սիմֆոնիկ նվագախմբի մենակատարՀայազգի ջութակահար Հրաչյա Ավանեսյանը մայիսի 8-ին կայանալիք համերգին հանդես կգա որպես Տեներիֆեի Սիմֆոնիկ նվագախմբի մենակատար:

Ինչպես գրում է իսպանական La Opinion-ը` Ավանեսյանը կփոխարինի Պեկկա Կուուոսիստոյին, ով չի կարող մասնակցել նվագախմբի այս համերգաշրջանին Կանարյան կղզիներում: Սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Բեթհովենի «Էգմոնտ» նախերգանքը, Բրամսի «Երրորդ սիմֆոնիան» և Յան Սիբելիուսի «Ջութակի կոնցերտը»:

Հրաչյա Ավանեսյանը, ով ծնվել է 1986-ին` Հայաստանում, իր սերնդի ամենաոգեշնչող արվեստագետներից է: 2006-ի ապրիլին Յեհուդի Մենուհինի մրցույթում գրավել է առաջին տեղը, իսկ 2008-ին իր տաղանդը ևս մեկ անգամ հայտնի դարձավ աշխարհին, երբ Դանիայում արժանացավ Կառլ Նիլսենի հեղինակավոր մրցույցի առաջին մրցանակին: