Մարզկենտրոնում պատրաստվում են «Հաղթանակի և խաղաղության» տոնին նվիրված միջոցառումներին

Spread the love
Մարզկենտրոնում պատրաստվում են "Հաղթանակի և խաղաղության" տոնին նվիրված միջոցառումներին

Մի քանի օր ևս և կլրանա Մեծ հաղթանակի 70 ամյակը: Կապանի քաղաքապետարանը օրվան առանձնահատուկ է պատրաստվում: Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նախատեսվում է կազմակերպել մի շարք միջոցառումներ:
10:30- հավաք Գ. Նժդեհի հրապարակում, 11:00 -ցուցադրական վարժություններ, 11:30 -երթ Բաղաբուրջի հուշահամալիր, 12:30 — այցելություն Շմավոն Մովսիսյանի անվան թանգարան, 13:00 — ծաղկադրում Հ. Ավետիսյանի հուշարձանին:

Իսկ Երկրագիտական թանգարանում կլկազմակերպվի ցուցադրություն «Կապանցիները մեծ հայրենականում» խորագրով: Միջոցառումները կշարունակվեն մանկական զբոսայգում: Դաշտային խոհանոցում վետերանները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ համտեսելու այն կերակուրները, որոնք տրվում էին պատերազմական օրերին:

Տոնական օրը այսքանով չի եզրափակվի: Ժամը 22-ին կապանյան երկինքը կողողվի հրավառության լույսերով: