17 տարեկան էի երբ մեկնեցի ռազմի դաշտ

Spread the love
17 տարեկան էի երբ մեկնեցի ռազմի դաշտ


Հայրենական մեծ պատերազմը ողջ խորհրդային միության ազգերին էր համախմբել: Ռազմաճակատ էին մեկնում մեծից փոքր: Զավեն պապն էլ նրանցից մեկն էր: 70 տարի է անցել, բայց հիշողությանս մեջ դեռևս պահպանվել են որոշ դրվագներ: 17 ամյա պատանի էի, երբ կամավոր մեկնեցի ռազմի դաշտ,- պատմում է պատերազմի վետերանը:

17 տարեկան էի երբ մեկնեցի ռազմի դաշտ

Դեռևս մասնագիտություն չունեցող պատանին համալրելով զինվորականների շարքերը ծառայությունը սկսում է որպես հրետանավոր:

Պատերազմի մասին միայն այս օրերին չէ որ հիշում ու խոսում է: Գլխով անցածի մասին թոռներին ու հետաքրքրվողներին էլ է պատմում:

Այսքան տարի անց էլ խոսելով պատերազմի մասին 88 ամյա ծերունին չի կարողանում թաքցնել հուզմունքը: Որոշ պատմություններ պատմելիս անգամ արտասվում է:

17 տարեկան էի երբ մեկնեցի ռազմի դաշտ

Պատերազմի վետերանը անձամբ Բեռլին չի հասել, սակայն լավ է հիշում այն պահը, երբ իմացան գերմանական զորքերի պարտության մասին:

17 տարեկան էի երբ մեկնեցի ռազմի դաշտ

Բազմաթիվ շքանշանների ու մեդալների արժանացած Զավեն պապի համար ամենակարևորը ողջ տուն վերադառնալն էր, իսկ մեդալներից ամենաթանկը Բեռլինի գրավման համար ստացածն է համարում, որը ցավոք կորցրել է: Մոտ մեկ ամիս առաջ էլ գերմանա-ֆաշիստական զավթիչներից Բելառուսիայի հանրապետության ազատագրման մեդալի արժանացավ: Չնայած տասնյակ շքանշաններին ու մեդալներին Զավեն պապը համեստորեն իրեն հերոս չի համարում:

17 տարեկան էի երբ մեկնեցի ռազմի դաշտ
17 տարեկան էի երբ մեկնեցի ռազմի դաշտ

Պատերազմի ավարտից հետո 7 տարի մնաց Գերմանիայում, սակայն ինչպես նախկին զինվորն է նշում հայրենիքի կարոտը ստիպեց վերադառնալ: Մոտ 30 տարի վարորդ է աշխատել հայտրանսում, որից հետո մինչև թոշակի անցնելը եղել է կազմակերպության վերահսկողության կոմիտեի նախագահը: Կյանքի մեծ փորձ ունեցող վետերանը ցավոք սրտի երկու տարի է կորցրել է աչքի լույսը, բայց ոչ եռանդը, հատկապես երբ հիշում է երիտասարդ տարիները:

17 տարեկան էի երբ մեկնեցի ռազմի դաշտ