1 տարվա ազատազրկում՝ Արշավիր Խալափյանին

Spread the love

1 տարվա ազատազրկում՝ Արշավիր ԽալափյանինՍյունիքի մարզային ընդհանուր իրավասության դատարանում կայացավ կապանցի փաստաբան Արշավիր Խալափյանի կաշառք պահանջելու գործով հերթական դատական նիստը։ Վերջին 5 և ավելի նիստերը Խալափյանի վատառողջության և պաշտպաններից մեկի բացակայության պատճառով հետաձգվել էին , այս մասին դատարանը դիմում էր ստացել փաստաբանից, որում նշված էր , որ Խալափյանը հետվիրահատական ցավերը կանխելու նպատակով Կապանի Բժշկական կենտրոնում ֆիզիոթերապիա է ստանում և ի վիճակի չէ դատական նիստերին մասնակցելու։ Դատավորն ընթերցեց նաև Կապանի Բժշկական կենտրոնից ստացված հաղորդագրությունը, որում գլխավոր բժիշկը նշել է,որ ամբաստանյալի ստացած բուժումը տևում է օրական 15 րոպե և որ այն վերջինիս առօրյա գործերին չի կարող խանգարել։

1 տարվա ազատազրկում՝ Արշավիր ԽալափյանինՄեղադրող դատախազ Գարիկ Դանիելյանն էլ իր հերթին հայտարարությամբ հանդես եկավ, շեշտելով, որ նման բուժումը չի կարող խոչընդոտ լինել և որ ինքն անձամբ Խալափյանին տեսել է փողոցում։ Նաև ներկայացրեց փաստաթուղթ, ըստ որի Խալափյանն անձամբ ներկայացել է Ոստիկանության Կապանի բաժին և ստացել իր կողմից հասցեագրված դիմումի պատասխանը։

Խալափյանը պարզաբանեց, իր առողջական վիճակը թույլ է տալիս ֆիզիկական գործողություններ կատարել, սակայն ռեպլիկ գրելու համար իրեն ուժ և կենտրոնացում է հարկավոր։
Դատավոր Նապոլեոն Օհանյանը դիմեց ամբաստանյալին՝ ռեպլիկով ելույթ ունենալու համար։ Վերջինս շեշտեց, որ դատարանը զրկել է իրեն այդ իրավունքից։
1 տարվա ազատազրկում՝ Արշավիր Խալափյանին
Դատավոր Նապոլեոն Օհանյանը վերհիշեց բոլոր այն դատական նիստերը, որոնց ժամանակ պաշտպանական կողմի միջնորդությունները՝ դատական նիստերը հետաձգելու և ռեպլիկին պատրաստվելու համար բավարարվել էին։ Արշավիր Խալափյանը տարբեր պատճառաբանություններով փորձում է ձգձգել դատաքննությունը , նշեց դատավորն ու որոշեց արձանագրել , որ վերջինս իր գործողություններով ըստ էության հրաժարվում է ռեպլիկի իրավունքից։ Հերթը հասավ վերջին խոսքին, սակայն…

Մանրամասներին ծանոթացեք Լուրերի մեր այսօրվա թողարկմանը