Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի խնդիրները մասնակի նորոգումից հետո անգամ չեն վերանում

Spread the love

Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի խնդիրները մասնակի նորոգումից հետո անգամ չեն վերանում

Մոտ կես տարի առաջ Քաունթերփարթ ինթրնեշնլի և Կապանի քաղաքապետարանի համատեղ ծրագրով մասնակի նորոգվեց Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցը:

Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի խնդիրները մասնակի նորոգումից հետո անգամ չեն վերանում

Նոր եվրոպատուհաններն ու դռները, սանհանգույցն ու հանդերձարանը առաջին հայացքից տպավորություն են ստեղծում, որ պատերից ներս խնդիրներ չկան: Սակայն բավական է ցուրտ օրերին այցելել մարզադպրոց և աչքի անցկացնել մարզագույքը ամեն ինչ պարզ է դառնում: Ինչպես հաստատության տնօրեն Արթուր Բաղդասարյանն է նշում՝ ունեն կաթսայատուն, բայց առանց կաթսաների և դեռևս օգտվում են խորհրդային տարիների մարզագույքից, հատկապես անմխիթար վիճակում է ակրոբատիկական ցատկուղին: Հինը վաղուց մաշվել է, նորն էլ ձեռք բերելու հնարավորություն չկա, բավականին թանկ արժե:

Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի խնդիրները մասնակի նորոգումից հետո անգամ չեն վերանում

Ստեղծված թերությունները թողնում են նաև իրենց վատ հետևանքները: Երեխաների հաճախելիությունը ցուրտ ամիսներին զգալիորեն պակասում է՝ բացասաբար ազդելով ամիսներ շարունակ կատարված աշխատանքների վրա:

Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի խնդիրները մասնակի նորոգումից հետո անգամ չեն վերանում

Այնուհանդերձ 160 սան ունեցող մարզադպրոցը ցուցաբերած արդյունքներով ետ չի մնում հանրապետության մյուս մարզադպրոցներից: 9 հոգուց բաղկացած մարզչական կազմը ամեն ինչ անում է մարզադպրոցի պատիվը բարձր պահելու համար:
Այս օրերին մարզադպրոցում ակրոբատ տղաները պատրաստվում են մայիսի 28-ին Գյումրիում կայանալիք ՀՀ պատանիների առաջնությանը: