Մայիսմեկյան տոնակատարությունները հիշողություն են դարձել

Spread the love
Մայիսմեկյան տոնակատարությունները հիշողություն են դարձել

Տասնամյակներ առաջ մայիսի մեկը՝ աշխատավորների միջազգային օրը այլ կերպ էր նշվում: Մարդիկ սպասում և հատուկ պատրաստվում էին տոնական միջոցառումներին: Մասնակիցում էին և՛ մեծերը, և՛ փոքրերը: Դրանց մասին այսօր արդեն կարելի է անցյալով խոսել: Երբեմնի մայիսմեկյան շքերթների, մարդաշատ փողոցների մասին 69 ամյա Ռեժիկ պապը արդեն կարոտով է խոսում և ափսոսանքով նշում, այսօր այն կարծես անուշադրության է մատնվել:

Մայիսմեկյան տոնակատարությունները հիշողություն են դարձել
Մայիսմեկյան տոնակատարությունները հիշողություն են դարձել

Մարզկենտրոնում տոնն այսօր աչքի ընկավ միայն մարդաշատ դարձած մանկական զբոսայգու կարուսելների բացմամբ: Ինչպես զբոսայգու աշխատակիցը նշեց թեև կարուսելի նոր տեսակներ չեն ավելացրել, բայց եղածները մաքրել, ներկել ու կարգի են բերել: Կապանցիները հնարավորություն ունեցան մի քանի ժամ անվճար օգտվելու դրանցից: Առավել ուրախ էին փոքրերը և անկախ նրանից, որ դեռ աշխատավոր չեն, լավ գիտեին օրվա մասին:

Մայիսմեկյան տոնակատարությունները հիշողություն են դարձել
Մայիսմեկյան տոնակատարությունները հիշողություն են դարձել
Մայիսմեկյան տոնակատարությունները հիշողություն են դարձել

Կապանի մանկական կենտրոնն էլ կազմակերպել էր օրվան նվիրված լուսանկարչական աշխատանքների մրցույթ-ցուցահանդես՝ կյանքն առանց բռնությունների թեմայով:
Աշխատանքների հեղինակները հիմնականում կենտրոն հաճախող երեխաների ծնողներն էին: Նրանց կարծիքով բոլոր լուսանկարներն էլ հետաքրքիր են:

Մայիսմեկյան տոնակատարությունները հիշողություն են դարձել