Քաջարանցի մարզիկը՝ արծաթե մեդալակիր

Spread the love

Քաջարանցի մարզիկը՝ արծաթե մեդալակիրԱպրիլի 18-ին Մոսկվայում կայացած Կուդոյի պատանեկան առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում էին նաև քաջարանցի 2 մարզիկներ։ Մարզիչ Առնոլդ Կոստանյանի խոսքով, բավականին լուրջ մրցաշար էր և իրենց սան Նարեկ Առուստամյանի 2-րդ կարգի մրցանակ ձեռքբերելն այնքան էլ հեշտ չստացվեց։
Քաջարանցի մարզիկը՝ արծաթե մեդալակիր
Պատանին թեև առաջին մրցանակ չստացավ, սակայն գոհ է իր ցուցանիշից, ասում է մարզչի ջանքերի շնորհիվ է հաջողության հասել։ 8 տարիների ընթացքում արծաթե մեդալ ստանալը մեծ ձեռքբերում է համարում։

Անուշավան Նավասարդյանը թեև հաղթանակ չունեցավ , սակայն սա մեծ փորձություն էր տղայի համար, նա հստակ գիտի իր թերություններն ու աշխատում է ուղղել։
Քաջարանցի մարզիկը՝ արծաթե մեդալակիր

Մարզիկները պատրաստվում են Հայաստանի մայիսին կայանալիք բաց առաջնությանը։