Հանդիպում-քննարկում Սոսի հեռուստատեսությունում

Spread the love

Սոսի հեռուստատեսությունում կայացավ «Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները Բասկերի Երկրի դասերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում հանդիպում քննարկում։ Մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ։

Հանդիպում-քննարկում Սոսի հեռուստատեսությունումՔննարկման նախաձեռնողներն արդեն երկրորդ անգամ են Արցախից Կապան գալիս, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, ինչպես նախորդ հանդիպմանը, այնպես էլ այսօր, զուգահեռներ անցկացրեց հակամարտությունների վերաբերյալ Բասկերի երկրի և մեր համերկրացի լրագրողների աշխատաոճի մասին ։

«Ինքներդ եք հասկանում, որ համեմատության եզրերը շատ քիչ են, դրանք քաղաքակրթական տարբերություններն են, մենք տարբեր քաղաքակրթական հարթություններում ենք գտնվում։ Բասկերի երկրի պարագայում Իսպանիան Եվրոպայի սրտում է, ժողովրդավարական երկիր՝ կայացած անկախ մամուլի ինստիտուտով, կայացած 4-րդ իշխանությամբ, բնականաբար, լրատվամիջոցների կարևոր դերով»,-ասում է Գեղամ Բաղդասարյանը։

Իսկ հայակական լրատվամիջոցները, ցավոք, հիմնականում որպես քարոզչամեքենա են օգտագործվում, թեպետ պրոֆեսիոնալ լրագրողի հիմնական գործառույթը տեղեկացնելն է, այնուամենայնիվ, լրագրողը չի կարող ազդել որևէ խաղաղարար գործընթացի վրա,որովհետև մենք դեռ անցումային փուլում ենք,- նշեց Գեղամ Բաղդադասարյանը։
Հանդիպում-քննարկում Սոսի հեռուստատեսությունումԹեև թեման հստակ ընտրված էր և օրվա հյուրերն ու բանախոսները նախատեսել էին հենց դրա շուրջ կառուցելու քննարկման սահմանագիծը, սակայն հրավիրյալներին հետաքրքրող հարցերն առաջին պլան մղվեցին և խոսեցին ամեն ինչից՝ հիմքում պահելով երկրի արտաքին և ներքաղաքական կյանքում հանրային մասնակցության կարևորությունը։ Կապանի Երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանին հուզում էր հայ-ադրբեջանական ժողովուրդների վերաբերմունքը միմյանց հանդեպ։ Վերջինս մտահոգ է , թե երբ են մեր հասարակություններն իրար առավել բարձր մակարդակով հանդիպելու։
Հանդիպում-քննարկում Սոսի հեռուստատեսությունում
«Բոլորս, համացանցի օգնությամբ կամ թե հեռուստացույցով, առաջին հերթին հետաքրքրվում ենք, թե սահմանին մեր զինվորին վնասել են թե չէ։ Ես ցավում եմ, սահմանում զոհված ամեն մի զինվորի համար, բայց չեմ ուրախանում, երբ որ ադրբեջանցի զինվոր է «խփվում»։ Բոլորովին չեմ ուրախանում, իսկ ֆեյսբուքյան հերոսներ կան, որ գրում են . «Խփվեց ասկյարը», նկարներ են դնում, դա ամենազզվելի բանն է և ցածր մակարդակի դրսևորում է»,-ասում է Սմբատյանը։
Հանդիպում-քննարկում Սոսի հեռուստատեսությունումԽոսվեց նաև հայկական հարցի մասին։ Սոսի հեռուստատեսության գլխավոր խմբագիր Արթուր Իսրայելյանն օրինակ բերեց, որ նախկինում կար արտահայտություն, «Խոսեցին հայկական հարցի մասին և մենք տուժեցինք» և ցանկացավ լսել հյուրերի կարծիքը. Այսօր 21-րդ դարում կա՞ արդյոք նման վտանգ։

«Մենք Թուրքիայից ինչ-որ բան ենք ուզում կորզել Եվրոպայի միջոցով, 15թ-ին սա վերածվել է առուծախի։ Եվ մենք անցյալից դասեր չենք քաղում, որ չանենք նման սխալներ։ 100 տարի հետո էլ նույն մարտավարությունն է։ Մենք ասում ենք «Հիշում եմ և պահանջում», բայց ես այդտեղ չեմ տեսնում հասցեատիրոջը, ումի՞ց ենք պահանջում։ Սա նշանակում է, որ կրկին այս քաղաքականությամբ փորձում ենք Եվրոպայի միջոցով ազդել Թուրքիայի վրա, և մեր այսպես կոչված ոչ ազնիվ քաղաքականությունն է մեզ խանգարում, երբ մի տեղ մի բան ենք ասում, մյուսում այլ բան»։

Գեղամ Բաղդասարյանը օրինակ բերեց նաև վերջերս ընդունված Համահայկական հռչակագիրը, որը փաստորեն, իր կարծիքով ձևականության է վերածվել։