Էյ Ի Ջի սերվիսի Սյունիքի ծառայությունը ջեռուցման սեզոնը բերահաջող է ավարտել

Spread the love

Էյ Ի Ջի սերվիսի Սյունիքի ծառայությունը ջեռուցման սեզոնը բերահաջող է ավարտելԲնակչության զգալի հատվածը այսօր երկնագույն վառելիք է սպառում: Մարզի տարածքում գազասպառման, գազահսկման ու նաև անվտանգության խնդրով զբաղվում է Էյ-Ի Ջի սերվիս ընկերությունը: Տարեկան երկու անգամ պարտադիր սահմանված կարգով ընկերության աշխատակիցները տնայցեր են կատարում ,ստուգում բնակարաններում տեղադրված սարքավորումների տեխնիկական վիճակը ,ծխատար և օդատար ուղիների քարշը ,համապատասխան արձանագրությունը կազմում, բաժանորդին հրահանգավորում:
Էյ Ի Ջի սերվիսի Սյունիքի ծառայությունը ջեռուցման սեզոնը բերահաջող է ավարտել
Անվտանգ գազ սպառելու խնդիրներից, արտահոսքից զգուշանալու համար բնակչությանը կրկին ընկերությունը հիշեցնում է անվտանգության սարքերը բնակարաններում միացրած պահելու հանգամանքը։ Վերջիններս ձևական բնույթ չեն կրում, պետք է գիտակցաբար մոտենալ, անգամ փոքր արտահոսքի ժամանակ սարքը աշխատում է կանխելով հնարավոր դժբախտ դեպքերը:
Բաժանորդների կողմից թույլ տրված խախտումները տարեցտարի նվազում են:Ընկերության 8 տարվա գործունեության կտրվածքով է դիտարկում Սյունիքի ծառայության պետ Խաչիկ Աղաջանյանը: Գազով աշխատող ջրատաքացուցիչները, ջեռուցման սարքերը ինքնուրույն տեղադրելը առանց մասնագետի հետ խորհդակցելու խրախուսելի չէ: Տեխնիկական ստուգայցերի ժամանակ փականագործները շարունակում են ինքագործունեության դեպքեր բացահատել:
Էյ Ի Ջի սերվիսի Սյունիքի ծառայությունը ջեռուցման սեզոնը բերահաջող է ավարտել
Մեկ փականագործը 1350 բաժանորդ է սպասարկում: Տնայցերին փակ դռների հադիպելու խնդիրն էլ լուծվել է՝վստահեցնում է ծառայության պետը: Փականագործների հանգստյան օրը դարձրել են երկուշաբթին:»Հաշվի առնելով ,որ հանգստյան օրերին մարդիկ ,սովորաբար տանն են լինում, փականագործները ձգտում են այդ օրերին իրենց ծառայությունը կատարել: Այդ կերպ փակ դռների հանդիպելու հավանականությունը քիչ թե շատ նվազում է»,-ասում է Խաչիկ Աղաջանյանը:
Գազի ներտնային սպասարկում իրականացնող ընկերությունը նաև ծխաօդատար ուղիների ստուգաման և մաքրման պլանային աշխատանքներ է իրակացնում անցած հունվարից: Նախկինում այդ պարտավորությունը առանձին մասնագիտացված ընկերություն էր կատարում:
Ծառայությունը տուգանելու կամ գազազրկելու իրավունք չունի: Սահմանափակվում են միայն կապարակնքելով :