Զինվորական ծառայությունից խուսափողները տուգանք կվճարեն

Spread the love
Զինվորական ծառայությունից խուսափողները տուգանք կվճարեն

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն է կատարվել։
Մինչև 2014թ-ի դեկ.31-ը հայոց բանակում ծառայել խուսափողները,ում տարիքն անցել է 27-ից հնարավորություն կստանան տուգանք վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից։

Ապրիլի 28 ԱԺ-ի քառօրյայի ընթացքում 104 կողմ ձայնով ընդունվեց վերը նշված օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանը խոսելով նախատեսվող փոփոխության մասին՝նշում է,որ օրենքը սկսել է գործել դեռևս 2003թ-ի դեկտեմբերից.
«Նախկինում մինչև 2013թ-ի դեկ.մեկը ներառյալ,ում 27 տարին լրանում էր այդ մարդիկ իրավունք ունեին ներկայանալու կամ իրենց կողմից լիազորված անձը կարող էր համապատասխան փաստաթուղթ ներկայացնել զինկոմիսարիատներ,այժմ երկարաձգվել է»,-ասում է նա։

«Սահմանված տուգանքի չափը վճարելուց հետո քրեական հետապնդումը կդադարեցվի»,-ասում է Կապանի զինկոմը։ Որից հետո արդեն զինկոմիսարիատները զինապարտին հաշվառման վերցնելու ցուցում կստանան և կտրամադրեն զինվորական գրքույկներ։
«Յուրաքանչյուր զորակոչի համար նախատեսված է 100 հազար դրամ,իսկ եթե զինակոչիկը այդ ընթացքում գտնվել է տարբեր պատճառներով տարկետման մեջ,զորակոչի հաշվարկից հանվում է կամ եթե ունի 2 երեխա 50 տոկոսով էգումարը վճարում,3-ի դեպքում ազատվում է տուգանքից»։
Իսկ թե դեպի ուր են ուղղվում գումարները, Կապանի զինկոմը պարզաբանում է։
«Հատուկ հաշվեհամար է գործում, գումարները այդտեղ են վճարվում և մեկ շաբաթվա ընթացքում մուծումները կատարվում են և կտրոնները ուղարկում ենք համապատասխան մարմիններ»։
«Հայոց բանակում ծառայելուց խուսափողները մեր տարածաշրջանում շատ չեն։
Հիմնական պատճառը արտերկիր մեկնելն ու աշխատելն է,-ասում է ոլորտի պատասխանատուն։Այն ,ինչ նպատակահարմար է մեր պետությանը ,ճիշտ է,-սեփական կարծիքը օրենքի նկատմամբ հայտնելիս ընգծեց Լեոնիդ Գրիգորյանը,միաժամանակ ավելացնելով՝ավելի ճիշտ է,որ յուրաքանչյուր զինակոչիկ 18 տարին լրանալուց հետո պարտավորված զգա ծառայելու հայրենիքին.
Ծառայությունից խուսափողները գոնե այս կերպ օգտակար կլինեն հայրենիքին ու պետությանը։
Հերմինե Միքայելյան