Դոլարի փոխարժեքը ազդում է գազի սակագնի վրա

Spread the love
Դոլարի փոխարժեքը ազդում է գազի սակագնի վրա

Այս տարվա համեմատաբար մեղմ ձմեռը կարելի է ասել հոգաց բնակիչների ծախսերը: Անգամ նախորդ տարվա գազի սակագնի բարձրացումը՝1խմ 132-152դրամով, այնքան էլ չզացվեց մարդկանց ընտանեկան բյուջեի վրա: Սրան համակարծիք են նաև Սյունիքի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղում: Ամսական տվյալները թույլ են տալիս եզրակացնելու միջին ծախսի չափը.»Նախորդ տարիների 100-110 խմի-ի փոխարեն,այս տարի 90-92խմ էր»,-ասում է Արթուր Խաչատրյանը»:

Ինչ վերաբերում է խոշոր չափի գազ սպաոռղներին,իրավաբանական անձանց,այստեղ սակագնի վրա մեզ ազդեցություն են թողնում ամերիկյան դոլարի փոխարժեքի տատանումները: Տարբերությունը ակնհայտ է, իսկ թվերը՝ ահռելի:
Իսկ թե ինչքան կլինի սրանից հետո գազի մեկ խորանարդ մետրի սակագինը, մեծ դեր է խաղում կրկին դոլարի փոխարժեքը: Արթուր Խաչատրյանը պարզաբանում է ընթացքը.
«Եթե կուրսը բարձրանա,Գազպրոմ-Արմենիան կմտնի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով: Վերջինս է որոշում բնակչության և իրավաբանական անձանց սպառած գազի սակագինը»,-խարզաբանում է նա:
Աշխարհում Հայաստանը եթե ոչ միակը,ապա առաջատարներից է,որտեղ գազի սպառման մակարդակը 90 տոկոսից ավելին է: Այդուհանդերձ բաժանորդների թվի աճ ամեն ամիս է նկատվում:
Մասնաճյուղի տնօրենը մատնանշում է տարածաշրջանի գյուղերն ու թաղամասերը, որտեղ բնակչությունը ինքն է ցանկացել գազ օգտագործել՝Վաչագան, Սպանդարյան,Գորիս:

Գազի խողովակաշարը անցկացվել է Վաչագանի տարբեր ուղություններով,իսկ մնացածն արդեն ինչպես բազմաբնակարան շենքերում է կատարվում: Բնակիչը պետք է վճարի մինչև բնակարան հասցնելու ծախսերի դիմաց :

Մինչև 300խմ գազի սպառման դեպքում հատուկ կարիքավորներից գումարը գանձվում է զեղչված տարբերակով՝ 1խմ-ի դիմաց 100դրամ: Այդպիսիք մարզում 300 են: Միևնույն ժամանակ շարունակում է գործել այսպես ասած հաշվիչի ակցինան:Այն համարվում է Գազպրոմ -Արմենիայի սեփականությունը և տեղադրվում է անվճար:
«Դրական փոփոխություններից մեկն էլ այն է,որ այսօր մենք Գազպրոմ ընկերության դուստր ձեռնարկություն ենք համարվում՝Գազպրոմ -Արմենիա անվանումով ,-շեշտում է կառույցի ղեկավարը: Փոխվում են բոլոր պայմանագրերը:Ամսի 1-ից արդեն ամբողջը նոր անվամբ կձևակերպվի:
Ախատողների վարձատրության դրույքաչափը ևս կբարձրանա ,իկ լավագույնները կխրախուսվեն:

Հերմինե Միքայելյան