Սյունեցի դպրոցականները հանրապետական օլիմպիադայից տուն են վերադարձել 23 դիպլոմներով և 21 գովասանագրերով

Spread the love

Սյունեցի դպրոցականները հանրապետական օլիմպիադայից տուն են վերադարձել 23 դիպլոմներով և 21 գովասանագրերովԴպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը գրեթե հատել իր եզրագիծը։ Սյունեցի աշակերտները ի՞նչպիսի արդյունքներով ու տպավորություններով են վերադարձել գիտելիքների ստուգատեսից ՝Կապանի համար 9 ավագ դպրոցի օրինակով փորձեցինք պարզել։ Այս կրթօջախից հանրապետական փուլի ուղեգիր էին նվաճել միանգամից 9 աշակերտներ, որոնցից 7 մայրաքաղաքից տուն են վերադարձել դիպլոմներով և գովասանագրերով։ Կենսաբանություն, քիմիա , անգլերեն և ռուսաց լեզու այս առարակներից էին դպրոցականների հաջողությունները։
Սյունեցի դպրոցականները հանրապետական օլիմպիադայից տուն են վերադարձել 23 դիպլոմներով և 21 գովասանագրերովԳարին ու Նազելին օլիմպիադաներին մասնակցելու մեծ փորձ ունեն։ Ինչպես աշակերտներ են ասում 7-րդ դասարանից սկսած պայքարի մեջ են ու տարեցտարի բարելավել են արդյունքները։ Այս տարվա օլիմպիադան վերջինն էր աշակերտների համար , ավարտում են դպրոցը։
Աշակերտները կարևորում են օլիմպիադաների մասնակցությունը առաջին հերթին այն դիտարկելով որպես փորձ,2-րդ էլ նոր ծանոթություններ ու ընկերներ են ձեռք բերում։ Բայց խոստովանում են , որ հաղթանակներն էլ հեշտ չեն տրվում։ Մայրաքաղաքում ուժեղագույնների հետ են պայքարում դրան գումարած էլ այնտեղ աշակերտների գործնական հմտությունները ավելի շատ են։
Սյունեցի դպրոցականները հանրապետական օլիմպիադայից տուն են վերադարձել 23 դիպլոմներով և 21 գովասանագրերովԿապանի համար 3 միջնակարգ դպրոցից Անի Գրիգորյանը ռուսաց լեզվից 2-րդ կարգի դիպլոմ է ստացել։ Աշակերտուհին ոգևորված է հաջողությամբ։ Երկրորդ տարին անընդմեջ 2-րդ կարգի դիպլոմի է արժանանում։
Մարզի կրթության ոլորտի գլխավոր պատասխանատուն գնահատելով դպրոցականների մասնակցությունը գիտելիքների ստուգատեսին ընդգծում է՝ մեր աշակերտները կարողացան լուրջ մրցակցություն ապահովել։ 170-ից ավելի երեխաներ մեկնեցին մայրաքաղաք ու 16 առարկաներից մրցեցին։
Արդյունքները ի մի բերելով վարչությունը հետևություններ է անում։ Եկող տարի բոլոր բացերը պետք է լրացնեն։Հովիկ Ալեքսանյանը կարևորում է անգամ մեկ երեխայի մասնակցությունը։ Ասում է, իհարկե, հասկանալի է,որ 12-րդցիները միասնական քննությունների են պատրաստվում, բայց որպես կանոն հենց այս օղակը ավելի է պատրաստված լինում և պետք է մասնակցեն օլիմպիադաների։Ի վերջո մարզն են ներկայացնում։
Սյունեցի դպրոցականները հանրապետական օլիմպիադայից տուն են վերադարձել 23 դիպլոմներով և 21 գովասանագրերով
Մաթեմատիկայից հանրապետական փուլում ընդամենը մեկ աշակերտ գովասանագրի է արժանացել։Աստղագիտությունից մրցանակ չունենք։ 4 առարկաներից հայ գրականություն, ռուսաց լեզու, աշխարհագրություն, հայ եկեղեցու պատմություն առաջին կարգի դիպլոմակիրներ են դարձել Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի աշակերտուհի Նարե Շալունցը , Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցից Րաֆֆի Թադևոսյանը ,Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցից Լիլիթ Խաչիկյանը, Սառնակունի միջնակարգ դպրոցից Նարինե Հովհաննիսյանը ։
Համեմատելով ավագ ,միջնակարգ ու հիմնական դպրոցների արդյունքները՝ Հովիկ Ալեքսանյանը նկատում է՝ ավագ դպրոցի աշակերտներից ավելին էին սպասում։
Մայիսին կկայանա վերջին ՆԶՊ օլիմպիադան։