Ոգեկոչման երեկո մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում

Spread the love

Ոգեկոչման երեկո մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում

Հետադարձ հայացք նետելով պատմական անցյալին՝ ոգեկոչման երեկոյի իր ելույթը սկսեց պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը: Մինչ զանգվածային ջարդերի նկարագրություններին անցնելը կառույցի պատասխանատուն նախ պարզաբանեց «ցեղասպանություն» եզրույթը :
Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը մատնանշեց տարբեր աղբյուրներից փրկված ու մեզ հասած փաստերն ու արձանագրությունները: Քանի՞ հերոս ու զոհ է տվել Սյունիքը: Ի՞նչպես է սյունեցին օգնության ձեռք մեկնել զանգվածային ջարդերից փրկավածներին և ո՞վքեր են նրանք,ում անունները պատմության մեջ ոսկե տառերով են գրվել. թանգարանի տնօրենը հանդիսատեսի ուշադրությունն է հրավիրում հիշատակության արժանի փաստերի վրա:

Միջոցառման ընթացքում մշակույթի կենտրոնի ճեմասրահում ցուցադրվեցին արվեստի դպրոցի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի ու արվեստի պետական քոլեջի սաների աշխատանքները: 40 նկարներից 9 պատվավոր տեղեր են զբաղեցրել: Մարզի ղեկավարը եղեռնի թեմատիկայով ստեղծված կտավների հեղինակների հետ անձամբ է ծանոթացավ:

«Ոգեկոչման երեկո» խորագիրը կրող նախաձեռնությունը 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների եզրափակիչ մասն էր կազմում:
Պատմական ակնարկներից հետո բեմ հրավիրվեցին քաղաքապետարանի կողմից հայտարարված տարաբնույթ մրցույթներում հաղթողները. ասմունք, շարադրություն, գեղանկարչություն, դերասանական վարպետություն: Իսկ լավագույն սետծագործողների տողերից հատվածներ ընթերցվեցին: Քաղաքապետը մրցանակակիրներին գրքեր նվիրեց:
Հերմինե Միքայելյան