Հիշելու ևս մեկ օր ,և այսպես` մեկ դար

Spread the love

Հիշելու  ևս մեկ օր ,և այսպես` մեկ դարՀամայն հայությունը և առաջադեմ մարդկությունը այսօր ոգեկոչում է Հայոց մեծ եղեռնի զոհերին։Կապանում բոլորի հայացքներն ու քայլերը ուղղված էին դեպի Բաղաբուրջ ։Այցելուներին դիմավորում են 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկները ձեռքներին աղջիկները , որոնք շտապում են բաժանել հուշահամալիրի բարձունք հասած մարդկանց։
Հիշելու  ևս մեկ օր ,և այսպես` մեկ դար
Մարդկանց բազմությունը անխոս մեծ վիշտը խորհրդանշող հուշարձանին է մոտենում։ Սգո երթը տարիներ անց վերածվել է պահանջատիրության։ Ամեն տարի այստեղ հասնող մարդիկ իրենց լուռ ներկայությամբ խնկարկում են նահատակների հիշատակը։
100 տարի առաջ այս օրը սկիզբ առավ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ոճրագործությունը։Անցյալի էջերը թերթվում են , պատմական իրողությունը չի մոռացվում։ Մեր ժողովուրդը մահվան դատապարտվեց միայն նրա համար ,որ հայ էր։
Հիշելու  ևս մեկ օր ,և այսպես` մեկ դար
Հուշահամալիր մարդկանց հոսքը սկսվել էր վաղ առավոտից։ Բաղաբուրջի բարձունքում էին մարզային ու քաղաքային իշխանությունների,հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, հոգևորականներ, անհատներ, ովքեր ծաղիկներ ու ծաղկեպսակ խոնհարեցին անմեղ նահատակների հուշակոթողին։
Հիշելու  ևս մեկ օր ,և այսպես` մեկ դար
Ցեղասպանության նախատակների հուշարձանը տեղադրվել է 1988 թվականին, հեղինակը Յուրա Գևորգյանն է ։ Նրա հարևանությամբ կկառուցվի մեկ այլ ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան, որի հիմարկեքը կատարվեց այսօր։
Այն բազալտից կլինի։ Հեղինակ Լորիկ Միանսյանը նշում է, որ ընտրել են տեղական քարը ։ Հաշվի են առել նաև ,մյուս արձանների հետ համահունչ լինելու հանգամանքը։
Հիշելու  ևս մեկ օր ,և այսպես` մեկ դար
«Հարգանքի տուրք մատուցել 1,5 միլիոն անմեղ նահատակներին մեր պարտքն է։ 100 տարին խորհրդանշական է այն առումով, որ հունվարի 29-ին հանրապետության նախագահը ընդունվեց հռչակագիր՝ փաստաթուղթ ,որը մեզ համար լուրջ այցեքարտ է»,- ընդգծում է մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Միայն պետք է մտածել հզորանալու և ուժեղի դիրքից հանդես գալու մասին ,համոզված է մարզի ղեկավարը։
Ամեն տարի այսօր, ողջ աշխարհում, որտեղ գոնե մեկ հայ է ապրում հիշում են 1915թվականի դեպքերը։ Անհերքելի ճշմարտությունը սերնդեսերունդ փոխանցվում է։ Կապանցիները հաստատակամ են ապրելու, մաքառել,հիշել ու պահանջելու հարցում։
Հիշելու  ևս մեկ օր ,և այսպես` մեկ դար
Հայերի նկատմամբ կատարած անիրավ, պետականորեն մտածված ծրագիրը մինչ այսօր չի ընդունում Թուրքիան:85-ամյա Թորոս պապի նվիրական երազանքը համամարդկային ճանաչումն է։ Կապանցիները կարծում են ,որ 100 տարվա ընթացքում ճանաչման գործընթացքում առաջընթաց եղել է ։ Համոզված են , անպառժելիությունը նոր հանցանքներ կբերի։
Հիշելու  ևս մեկ օր ,և այսպես` մեկ դար
Պատմության մեջ 1915 թվականի ապրիլի 24 ամրագրվել է որպես մարդկության դեմ գործած ամենասարսափազդու կոտորածներից մեկը ,որ խլեց 1,5 միլիոն մարդու կյանք։Մանկավարժներից կազմված 100 հոգանոց երգչախմբի կատարումները խախտելով լռությունը , ազդարարեցին, հայ ոգու հարատևելու ձգտումը։