Հայոց պահանջատիրության երթը Կապանում

Spread the love

Հայոց պահանջատիրության երթը Կապանում
Աշխարհասփյուռ հայությանը միացել են նաև կապանցի երիտասարդները։ Հայոց եռագույնով, «Հիշում եմ և պահանջում» ցուցապաստառներով, ջահերով նրանք կոչ են անում աշխարհին ճանաչել և դատապարտել պատմական իրողությունը։
Ազգային մեծագույն ողբերգությունը կրկին համախմբել է բոլորին։ Խորհդանշական ժամը 19- 15-ին Կապանում մեկնարկեց ավանդական ջահերով երթը։ Հունան Ավետիսյան փողոցից ջահակիր երիտասարդները շարժվեցին դեպի քաղաքի կենտրոն։ Հայոց պահանջատիրության երթը տարեցտարի բազմամարդ է դառնում։
Հայոց պահանջատիրության երթը Կապանում
Երիտասարդները իրենց այս քայլով ցույց են տալիս ուժեղ ենք և համախմբված։ Հավաքված բազմությունն էլ է դա փաստում։ Պատմական արդարության վերականգնման պահանջատիրության կոչով են դիմում աշխարհին։ Հարյուրավոր կապանցիների պահանջատիրության երթին եկել էին մասնակցելու նաև ազատագրված Կովսականում բնակություն հաստատած մարդիկ ։Բոլորը միակարծիք են ՝պետք է վերջ դնել ժխտողական քաղաքականությանը
Հայոց պահանջատիրության երթը Կապանում
Ջահերով երթի հեղինակը ինչպես միշտ ՀՅԴ-ի Հայաստանի երիտասարդական միության Կապանի «Ռոստոմ» և «Արամ Մանուկյան» կոմիտեներեն էին ,սակայն այս տարվա երթը կուսակցական պատկանելություն չճանաչեց ։ 100-րդ տարելիցի համաքաղաքային ծրագրի մի մաս կազմեց։ Ջահակիր երիտասարդներին Գարգեին Նժդեհի հրապարակից միացավ այստեղ հավաքված հոծ բազմությունը և ոտքով բոլորը միասին հասան անմեղ զոհերի հիշատակը հարեժացնող հուշակոթող։
Հայոց պահանջատիրության երթը Կապանում
Անբարենպաստ եղանակը նույնիսկ չստիպեց մարդկանց ցրվել։ Բաղաբուջի հուշահամալիրում քաղաքի կենտրոնական փողոցներով անցած ջահերից խորհրդանշական 100 թիվը կազմվեց ։ Նահատակների հոգիների խաղաղության համար առ Աստված աղոթք հղեց Տեր Վահան քահանա Հեբոյանը։
Հայոց պահանջատիրության երթը Կապանում
Բաղաբուջի հուշահամալիրի երկինքը լուսավորեցին կաթեղները։ 100 կանթեղ ի հիշատակ և ոգեկոչում Եղեռնի զոհերի և ի նշան վերապրելու կամքի և կյանքի շարունակության։
Կանթեղների անմար լույսը, որ գնում է դեպի հավերժություն վկայում է . հայ ժողովուրդը վերապրել է ու 100 տարի անց իր ուղերձը աշխարհին մեկն է. ցեղասպանությունները չպետք է կրկնվեն։