Աղոթք,պատարագ ու զանգերի ղողանջ Կապանի Սբ.Մ.Մաշտոց եկեղեցում

Spread the love
Աղոթք,պատարագ ու զանգերի ղողանջ Կապանի Սբ.Մ.Մաշտոց եկեղեցում

Հայ առաքելական եկեղեցին այսօր պատարագին զուգահեռ ի լուր հայոց աշխարհի և բոլորի կհայտարարի 1,5 միլիոն հայերի սրբադասում : Ապրիլի 23-ին վերջին անգամ հոգեհանգստի կարգ մատուցվեց, ինչպես հանրապետության տարբեր քաղաքների,այնպես էլ Կապանի Սբ.Մ.Մաշտոց եկեղեցում:
«Հիշում եմ և պահանջում » զանգերի ղողանջն , աղոթքն ու մոմավառությունը
hայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված գլխավոր միջացոռումների ցանկում էին ընդգրկվել:
Նախքան պատարագի սկսվելն արդեն հոգևոր տաճարը կամաց-կամաց մարդաշատ դարձավ:
Աղոթքն առ աստված հղելով` քրիստոնեական ծիասակարգի համաձայն Տեր Վահան քահանա Հեբոյանը սկսեց պատարագը:

Յուրաքանչյուր կապանցի եկեղեցի մտնելով , գոնե մեկ մոմ վառելով՝փորձում է հանգստություն ու խաղաղություն բերել ննջեցյալների հոգիներին: Ու հենց այս օրն է, որ մտքում հնչած աղոթքը վերաբերում է ոչ միայն ընտանիքի անդամներին, հարազատներին , այլև համայն հայության փրկությանը:
Պատարագի մասնակիցներից շատերի կարծիքով ի վերջո կգա մի օր ու Թուրքիան ևս կնդունի և կդատապարտի 1915թ-ի հայերի նկատմամբ իրականցրած ոճիրը:

Պատարագին հետևց հոգեհանգստի արարողությունը դպրոցականներից կազմված երգչախմբի մասնակցությամբ: Սպիտակ գլխաշորերով երեխաները ևս գիատկցում և հասկանում են օրվա խորհուրդը:
Իսկ զանգերը այսօր ղողանջում են հենց 100 անգամ:

Հերմինե Միքայելյան