2-րդ հրաձգային գումարտակի տղաները խաչքար են տեղադրել զորամասում

Spread the love
2-րդ հրաձգային գումարտակի տղաները խաչքար են տեղադրել զորամասում

Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելուց սկսվեց հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումը Կապանում տեղակայված Ն զորամասում:
«Ուզում եմ ևս մեկ անգամ զգուշացնել,որ հակառակորդը նենգ է և դավադիր»,-սգո միտինգից առաջ դիմեց ներկաներին զորամասի հրամանատար Կարեն Սերոբյանը:
Երբեք իրավունք չունենք մոռանալու ոճիրը՝ հատկապես զիվորականներս,-շարունակեց հրամանատարը: Այսօր ունենք հզոր պետականություն ու մարտունակ բանակ:Պատրաստ ենք առաջին իսկ պահին կատարել մեր առջև դրված ցանկացած խնդիր»,-ընգծեց Կարեն Սերոբյանը՝հավաստիացնելով,որ հայը վախենալու առիթ չունի և կռիվը ավարտված չէ:
Շարք կանգնած զինվորին հիշելու և պահանջատեր լինելու կոչով դիմեց նաև սերժանտ Տիգրան Խաչատրյանը: Իսկ Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանը իր խոսքում ընդգծեց՝ ոչ թե հիշում ենք և պահանջում,այլ հիշում ենք և հպարտանում:

Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը տերունական աղոթքից հետո օրհնեց զորամասի զինվորներին: Սգո միտինգից հետո մասնակիցները տեղափոխվեցին զորամասի հրաձգային գումարտակի հրապարակ: Միջոցառման գլխավոր խորհուրդը ցեղասպանության զոհ դարձածների հիշատակին կառուցված խաչքարի տեղադրումն էր: Հուշաքարի բացման պատիվը տրվեց Կապանի քաղաքապետին ու զորամասի հրամանատարին:
Նախաձեռնության ու խաչքարի տեղադրման հեղինակները հենց հրաձգային գումարտակի տղաներն են :

« Մենք միշտ հիշելու և պահանջելու ենք»,-այսպես ավարտեց իր խոսքը երիատասրադ զինվորը՝դիմելով իր զինակիցներին ու ներկաներին:
« Հասկանալով երևույթի և օրվա լրջությունը՝ զինվորները ցանկացել են ծառայության ընթացքում այս կերպ թողնել իրենց լուման հիշատակի գործում: Իսկ այս գործի լավագույն գնահատականն ու խրախուսանքը այստեղ հավաքվելն ու ապրիլի 24-ի նախօրեին խաչքարի հանդիսավոր բացումն է,-ընգծեցին ներկաները: Այլևս արցուք չի թափվելու»:
«Զինվորյալ եկեղեցին և հաղթանակած եկեղեցին այսօր միասնաբար աղոթք կվերառաքեն առ Աստված՝հիշատակելու մեր բյուրավոր նահատակներին: Ապրիլի 24-ը ոչ միայն սգո,այլև վերածննդի օր է»,-եզրափակեց իր խոսքը քահանան:
Միջոցառման մասնակիցները խոնարհվեցին ու ծաղիկներ դրեցին խաչքարի առջև:
Հերմինե Միքայելյան